Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Դավիթ Պեդանյան. «Խցանումները չեն վերանա»



Բավական է մի փոքր անձրև և մայրաքաղաքում երթևեկությունն իսկույն կաթվածահար է լինում: Կենտրոնական փողոցներում խցանումներ են տեղի ունենում: «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խցանումների առաջացման պատճառներից մեկը ջրահեռացման համակարգն է:

Նրա խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունն իր պարտականությունները պատշաճ չի կատարում, ինչի հետևանքով Երևանում ջրահեռացման համակարգերը չեն գործում:
«Թունելների մեծ մասում ջուր է հավաքված: Օրինակ՝ իմ մեքենան ցածր է, ես աշխատում եմ թունելներով չքշել, որովհետև կմնամ այնտեղ»,– ասաց նա:

Այստեղ իրենց մեղքի բաժինը նաև վարորդներն ունեն: Ժամանակին անվադողերը չեն փոխում: Վարորդների անպարտաճանաչությունը վթարների առիթ է դառնում::
«Տեղումների ժամանակ մեքենաների անիվները սղում են և վթարներ են առաջանում, որի հետևանքով՝ խցանումներ»,– տեսակետ հայտնեց Պեդանյանը:

«Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահի կարծիքով՝ թերանում է նաև ճանապարհային ոստիկանությունը:

«Կարող են մի քանի մեքենա ուղարկել ամենաբարդ երթևեկելի փողոցները և այդպիսով ապահովել այլընտրանքային շրջանցումները: Իսկ ճանապարհային ոստիկանությունն այս դեպքերում ոչինչ չի անում»,– նկատեց Դավիթ Պեդանյանը:

Այս տարի հանրապետությունում ավելացել է ավտոմեքենաների ներկրումները: Ցուցանիշը գերազանցել է նախորդ երեք տարիները: Հասանելի դարձած ավտոմեքենան խցանումների թիվ մեկ պատճառն է:

«Վարորդական վկայական ձեռք բերելը շատ դյուրին է: Մարդիկ, եթե շուրջ 3000 դոլար հավաքում են, որ մեքենա գնեն, 150000 դրամ էլ վկայականի համար են հավաքում: Վատ քշող վարորդները շատ–շատ են: Տեղի են ունենում վթարներ և սխալ երթևեկություն: Նույն դանդաղ քշող վարորդները խցանման պատճառ են»,– շեշտեց ՀԿ փոխնախագահը:
Պեդանյանը խցանումների վերացումը մոտ ապագայում չի տեսնում: Նրա գնահատմամբ՝ կատարվող փոփոխությունները դեռևս բավարար չեն խնդիրը կարգավորելու համար: Միջազգային փորձն է մատնանշում և գտնում, որ կիրառելու դեպքում դրական արդյունք կունենանք: Փրկությունը համարում է միակողմանի երթևեկությունը:

«Շատ լավ լուծում է բակ մտնող և դուրս եկող տարածքների միակողմանի երթևկությունը: Մեզ մոտ ամեն բակում մեկը որոշել է, որ մի հատ սյուն տեղադրի և չթողնի, որ ավտոմեքենան ներս մտնի: Թամանյանական նախագծով մեր բակերից միշտ մուտք ու ելք եղել է, իսկ հիմա բակ մտնելուց առաջ պետք է հետադարձ կատարես: Շատ դեպքերում այլընտրանքային ճանապարհները խցանումների ժամանակ փրկություն էին, այսօր դրանք փակված են: Արամ Խաչատրյան և Ֆուրմանով փողոցները շրջանցելու համար են, բայց այդտեղ անիմաստ շինություններ են կառուցել»,– նկատեց մեր զրուցակիցը:

Իսկ որքանո՞վ է մայրաքաղաքը պատրաստ անցնել ձմեռային երթևկությանը:
Դավիթ Պեդանյանը նշեց, որ այլ երկրների համեմատ այստեղ երթևկությունը հանգիստ է, միայն խնդիրներն են շատ՝ ասֆալտապատումն է անորակ:

«Ամեն փողոցի մեջտեղը մի հատ փոս է փորած՝ջրահեռացման ցանցի խողովակներն են փոխում, հաճախ այդ փոսերն այդպես էլ թողնում են կամ վրան ինչ–որ բան թափում: Ռայկոմում, օրինակ, շատ վատ ասֆալտ են փռում: Ավտոմեքենան քշելուց սկսվում է քանդվել: Ձմռան ժամանակ վթարի պատճառ է դառնալու»,– եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan