Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը

 


 Երգիչը տարիներ առաջ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, երկու անգամ տպավորիչ համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում: Երգչի մարդկային հատկանիշների մասին «Արմենպրես»-ը զրուցել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի հետ:

«Փառատոնի շրջանակում նա առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ 2013 թվականին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Երկրորդ անգամ 2015-ին մայիսյան եռատոնի առիթով Ռուսաստանի ներքին զորքերի նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Խվորոստովսկին ներկայացրեց «Պատերազմական երգեր» հայտնի ծրագիրը: Դա իսկապես հիշարժան երեկո էր բոլորիս համար»,- նշեց Հովհաննիսյանը:

Գլխավոր մենեջերն ընդգծեց, որ երգիչը սիրում էր Հայաստանը և այստեղ բազմաթիվ ընկերներ էր ձեռք բերել: Մի առիթով նա ասել է, որ հայկական հողն իր համար սուրբ է: «Նա ոչ միայն հրաշալի երգիչ էր, այլև հիանալի մարդ, անմիջական էր, սիրալիր: Վերջին անգամ Խվորոստովսկու հետ կապ եմ հաստատել նրա ծննդյան օրը՝ շնորհավորելով մեծ օպերային երգչին: Կարծում եմ, այն մարդկ, ովքեր նրա հետ առնչություն են ունեցել, խորապես տխուր են այսօր»,-եզրափակեց Սոնա Հովհաննիսյանը:

Դմիտրի Խվորոստովսկին մահացել է Լոնդոնում կյանքի 56-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո: 2015 թվականի հունիսի վերջին երգիչը, որ արդեն երկար տարիներ ապրում Էր Լոնդոնում, հայտարարել էր, որ ուղեղի ուռուցք ունի:

Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989 թվականին նրա հաղթանակը BBC-ի «Աշխարհի երգիչ» հեռուստատեսային մրցույթում Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքում, որտեղ նա արժանացավ «Լավագույն ձայն» տիտղոսին եւ ստացավ գլխավոր մրցանակը: Խվորոստովսկին կատարել է գլխավոր դերերգերը «Եվգենի Օնեգին», «Իոլանտա», «Տրավիատա», «Օթելլո», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան» և այլ օպերաներում:

Նիսի Nice Opera-ում Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում դեբյուտից հետո Դմիտրիին սկսեցին հրավիրել ելույթներ ունենալու աշխարհի լավագույն օպերային թատրոններում եւ մասնակցելու հռչակավոր փառատոններին: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենի Թագավորական թատրոնի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայի, Չիկագոյի Լիրիկ-օպերայի, Փարիզյան օպերայի, Միլանի «Լա Սկալայի» բեմերում:

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan