Երևան, 26.Ապրիլ.2018,
--
:
--
,

Տրանսպորտի, կապի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. նախարար

 


Տրանսպորտի, կապի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս մասին զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Հայաստանի, Ռուսաստանի միջև, ընդհանրապես, տնտեսական համագործակցությունն է գտնվում բարձր մակար դակի վրա: Հատկապես կառանձնացնեի տրանսպորտի, կապի ոլորտը: Ինչպես գիտեք, վերջերս ՌԴ վարչապետի` Հայաստան կատարած այցի ժամանակ երկու երկրների տրանսպորտի գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Դա ենթադրում է համատեղ աշխատանք մի շարք ուղղություններով: Մասնավորապես, հայաստանյան ավտոմեքենաների անխափան մուտքի ապահովում և անցում Ռուսաստանի տարածքով, նույնը՝ ռուսաստանյան ավտոմեքենաների համար Հայաստան մուտք գործելու դեպքում: Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, ապա այն պետք է առավել կանոնակարգված դարձնել»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին՝ նախարարը նշեց, որ օրենսդրորեն դաշտը կարգավորված է: Այժմ վերահսկողությունն է ուժեղացվում:

«Աշխատում ենք այն ուղղությամբ, որ չթույլատրվի իրականացնել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ: Սահմանին տրանսպորտային տեսչությունն անցկացնում է միջոցառումներ, խախտումների դեպքում տուգանում: Մենք բնակչությանը հորդորում ենք ճանապարհորդությունը սկսել ավտոկայաններից, քանի որ այնտեղ ստուգվում է ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, կա թվային սարք, որով վերահսկվում է, թե վարորդը քանի ժամ է վարել ավտոմեքենան:  Շարժվելուց առաջ վարորդները բժշկական ստուգում են անցնում, վերահսկողական աշխատանքները շարունակվում են»,-ասաց նախարարը:

Խոսելով Ռուսաստանի հետ առաջիկա փոխայցերից՝ նախարարը տեղեկացրեց, որ դեկտեմբերին նա Ռուսաստանում մասնակցելու է «Տրանսպորտային շաբաթ» միջոցառմանը: Քննարկվելու են տարածաշրջանային տրանսպորտային խնդիրները:

loading...
Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին» ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan