Երևան, 19.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

ՔԿՀ խցերում չնախատեսված խուզարկություններ են արվել. առգրավվել են հեռախոսներ և բուսական զանգվածներ

 


ՀՀ արդարադատության նախարարության  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց մի շարք խցերից հոկտեմբերի 25-ին չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 1 «Այֆոն-6», 2 «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոսներ և 2 փոքր թղթե փաթեթներ, որոնց մեջ եղել է ընդհանուր 12,7 գրամ քաշով կանաչավուն բուսական զանգված, իսկ հոկտեմբերի 28-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն հիմնարկի վարչական տարածքում տեխնիկատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթավորված կանաչավուն զանգված: Փաթեթի մեջ առկա է եղել ընդհանուր 2.4 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված, 4.6 գրամ քաշով դարչնագույն մանրացված թութունանման զանգված և 14.7 գրամ  քաշով կանաչավուն բուսական չորացված, մանրացված զանգված:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նոյեմբերի 4-ին` ժամը 03:50-ին, դեպի «Կոշ» քրեակատարողական հիմնարկի բնակելի տեղամաս տեղի է ունեցել նետման փորձ: Առգրավվել է փաթեթ, որում առկա է եղել ընդհանուր 3,8 գրամ քաշով բուսական կանեփանման զանգված, 4 գրամ սև գույնի պինդ զանգված և 2 հատ «Բ8» գրառմամբ դեղահաբ:

Նոյեմբերի 21-ին` ժամը 18:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվող դատապարտյալ Մ. Ն.-ի մոտից անձնական խուզարկությամբ, մարզակոշիկի միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի 37 դեղահաբեր և «Դիմեդրոլ» գրառմամբ 154 դեղահաբ:

Հայտնաբերվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

loading...
Մայր Աթոռում շքանշանների հանձնման արարողություն է տեղի ունեցել ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին Թոմաս Շրապելը հակասություն չի տեսնում ՀՀ-ի` ԵԱՏՄ հետ անդամակցության եւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման միջեւ ՀՀ դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը Շարմազանովն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը և վերադառնալ քննարկումների Պատանի շախմատիստներն օլիմպիադայում 4-րդ տեղում են Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա Հայաստանում ԱՄԷ դեսպանն այցելել է Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոց Ճապոնիայում ճանապարհներին սկսվել են անվարորդ ավտոմեքենայի փորձարկումները
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan