Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Կրեմլի զգուշացումներն ու մեսիջները՝ ռուսական «Կանխատեսումներում»



ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության ստորագրվելիք համաձայնագիրը ռուսական կողմում կարծես թե սև քողի տակ է ներկայացվում: ՌԴ Պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաընկերությունն իր «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման ժամանակ հեռարձակված ռեպորտաժում հիշատակելով ՀՀ–Ռուսաստան եղբայրությունը՝ հայտարարել էր, թե ՀՀ–ն պատրաստվում է ԵՄ մտնել: Այնուհետև լրագրողն անդրադարձ էր կատարել ՀՀ ազգային հերոս Գարեգին Նժդեհին՝ նրան անվանելով «հայկական Բանդերա»: Բացի այդ, ՀՀԿ–ի տարբերանշանը համեմատվել էր ֆաշիստական Երրորդ ռեյխի խորհրդանշանների հետ։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ թեև հեռուստաալիքը պատկանում է ՌԴ ՊՆ–ին, բայց այն ուղղակիորեն կարող է և չարտահայտել Կրեմլի տեսակետը:

«Այնուամենայնիվ, Կրեմլը նման հեռուստաալիքի միջոցով շոշափում է տրամադրությունները: Փորձում է հասկանալ՝ եթե այս կամ այն քաղաքականությունը վարի, ի՞նչ ռեակցիա կլինի: Բացի այդ որոշակի զգուշացումներ և մեսիջներ է ուղարկում: Այս կամ այն սուբյեկտին փորձում է զգուշացնել, որ ԵՄ–ի հետ հարաբերություններում չանցնի այն սահմանագիծը, որն ինքն է գծել: Ըստ իս՝ իրականում Կրեմլը համակերպվել է այն մտքի հետ, համաձայն որի ՀՀ–ն այդ համաձայնագիրը պետք է ստորագրի: Կրեմլն ինչ–որ առարկություն չունի, չեմ կարծում, թե փորձում է խափանել այդ պայմանագրի ստորագրումը: Պարզապես ուզում է ցույց տալ, որ եթե սահմանագիծն անցնեն, և ՀՀ–ն ավելի խորացնի իր հարաբերությունները ԵՄ–ի հետ, ցույց կտա, որ գոհ չէ: Այդ պարագայում ՀՀ–ի համար կարող է որոշակի խնդիրներ առաջացնել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Էդգար Վարդանյանն ամեն դեպքում չի բացառում, որ այդ հաղորդումը որևէ կերպով կարող էր արտոնված լինել Կրեմլի կողմից. «Հաշվի առնելով ռուսական բյուրոկրատիայի բավականին խնդրահարույց մակարդակը՝ հնարավոր է, որ ընդհանուր հրահանգ լինի սևացնել այն ամենն, ինչը կապված է ԵՄ–ի հետ, քննադատել յուրաքանչյուր պետության այն քայլը, որն ուղղված է Արևմուտքի հետ մերձեցմանը: Այս համատեքստում՝ հաշվի չառնելով այն, որ ՀՀ–ն իրականում հարցը համաձայնեցրել է Կրեմլի հետ, հնարավոր է, որ ընդհանուր հրահանգով և առանց նյուանսները կշռադատելու են նման հաղորդում պատրաստել»:

Հաշվի առնելով քաղաքագետի այն կարծիքը, թե ՌԴ–ն ԵՄ–Հայաստան հարաբերություններում սահմաններ է գծել, հարցրեցինք՝ այս դեպքում համաձայնագրի կարևոր ուղղությունները թղթի վրա կմնա՞ն:

«Այնուամենայնիվ շատ բան է կախված ՀՀ իշխանություններից: Ինչքան էլ Կրեմլը չցանկանա, որ ՀՀ–ն Արևմուտքի հետ ավելի խորացնի իր հարաբերությունները, այնուամենայնիվ, որոշում կայացնողը ՀՀ իշխանությունն է: Ցանկության ու բավարար կամքի դեպքում կարող է Կրեմլին ցույց տալ, որ այլընտրանք չկա, և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ շահերից է բխում: Ցանկության դեպքում ՀՀ–ն կարող է համոզել Կրեմլին, որ չի կարող ամբողջությամբ կախված լինել Կրեմլից: Բայց պետք է նշել, որ այդ ռեֆորմներն իրականում կապված են ժողովրդավարացման խնդրի հետ, և այդ ճանապարհով գնալու համար իշխանությունների կողմից համապատասխան քաղաքական կամք է անհրաժեշտ: Իսկ այդ ուղիով գնալու համար անհրաժեշտ է, որ իշխանության ներսում շատ ռադիկալ փոփոխություններ լինեն, խաղի կանոններ փոխվեն: Միայն այդ տարբերակով է հնարավոր լուրջ ռեֆորմների իրականացումը: Ներկայիս պայմաններում քիչ հավանական է, որ լուրջ բարեփոխումներ կիրականացվեն: Իշխանություններին դա ձեռնտու չէ: Խորքային բարեփոխումների ուղիղ ճանապարհով գնալը քաղաքական վերնախավի շատ–շատ ներկայացուցիչների շահերին դեմ կլինի»,–ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ ավելի շատ կոսմետիկ բարեփոխումներ են սպասվում:

«Այդ կոսմետիկ փոփոխությունների միջոցով ՀՀ իշխանությունները փորձելու են ժամանակ շահել: Փորձելու են ցույց տալ, որ պատրաստակամ են գնալ բարեփոխումների ճանապարհով: Նրանք այդ կոսմետիկ փոփոխությունների միջոցով ինչ–ինչ աջակցություն կակնկալեն ԵՄ–ից, ցույց կտան, թե նման փոփոխությունների գնալն իբրև թե քայլ առաջ է»,– եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan