Երևան, 19.Հուլիս.2018,
--
:
--
,

Սերգեյ Բագրատյան. «Քաղաքացիների կենսամակարդակի դրական փոփոխությունը տեսանելի չէ»


Այս տարվա հունվար–հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի տարվա ամենաբարձր մակարդակը։ Այն նախորդ տարվա հունվար–հոկտեմբերի համեմատ աճել է 7%–ով:

Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ մեկ–երկու ոլորտ կարող է բարձր ցուցանիշ ունենալ, բայց ամենակարևորը վերաբաշխման ցուցիչն է:
Ըստ նրա՝ այդ աճը կարող է պայմանավորված լինել օրինակ հանքարդյունաբերությամբ, բայց ավելի կարևոր հարց կա. «Արդյո՞ք այդ տնտեսական ակտիվության ցուցանիշը հասանելի է հասարակության բոլոր շերտերին: Օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտի դեպքում գիտենք, որ հիմնական քարշակը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հայկական կապիտալ չէ: Այսինքն՝ այդ աճը սովորական քաղաքացուն հասանելի չէ: Եթե հաշվեին վերոնշյալ ակտիվության բաշխվածության աստիճանը հասարակության շրջանում, ապա այն պետք է հուշեր, թե ինչ իրավիճակ է»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ միայն ակտիվության ցուցանիշն է հայտնի, այնինչ հասարակության շրջանում այդ ակտիվության արդյունքը հասկանալու համար հստակ վերլուծություն պետք է կատարել:

«Պետք է վերլուծել և հասկանալ, որովհետև քաղաքացիների կենսամակարդակի դրական փոփոխությունը տեսանելի չէ: Օրինակ՝ մանրածախ առևտրի արդյունքը կոնկրետ տնտեսական աճի ցուցիչ է՝ ոլորտն ընդգրկում է հասարակության բոլոր խավերը, իսկ հանքարդյունաբերության աճն այդ առումով որևէ մեկին ոչինչ չի ասում: Ինչպես մանրածախ առևտրի դեպքում, հստակ օրինակ են նաև շինարարության և գյուղատնտեսության ոլորտները, որոնց ցուցանիշներն անկում են գրանցել: Նշված ոլորտներում գրանցված աճն իրապես ազդակ կլիներ: Իրականում կարող ենք մանիպուլյացիոն հնարքներ կիրառել, ինչի էֆեկտիվությունը շատ ցածր է: Օրինակ՝ հայտարարում են, որ մոնոպոլիաների նվազման ցուցանիշով առաջընթաց ունենք: Բայց երբ դիտարկեցինք մեթոդոլոգիան, հասկացանք, որ հարցումները կատարվել են հենց մենաշնորհներ ունեցող ընկերություններում: Այսինքն՝ բազան, որի վրա հիմնվում է իրենց ուսումնասիրությունը, հավաստիություն չի ներշնչում»,– համեմատական անցկացրեց Ս. Բագրատյանը:

Անդրադառնալով 2018 թ. կանխատեսվող տնտեսական 4,5% աճին, Սերգեյ Բագրատյանը շեշտեց, որ 2017 թ. ավարտն այդ կանխատեսման առումով մեզ պետք է արդեն ինչ–որ բան հուշեր.

«Բայց բյուջեի կատարման հետ կապված խնդիրներ ունենք: Մենք ծրագրային բյուջետավորման ենք անցել և ծրագրերի ֆինանսավորումը պետք է տեսանելի լինի: Հիմա իրենք կապիտալ ներդրումների վրա են շեշտադրում անում, բայց զուգահեռ կրթության, առողջապահության ոլորտները թերֆինանսավորվում են: Այստեղ մենք մտածելու բան ունենք: Եթե դու կապիտալ ներդրումներ անելու ռեալ հնարավորություն ես տեսնում, դժվար թե կրթության և առողջապահության խնդիրները չլուծեիր: Նշված ոլորտների թերֆինանսավորումը ծանր և վտանգավոր մեսիջ է: Նման ցուցանիշը պետք է հաշվեգրվի կամ արտագաղթի կամ մեկ այլ հանգամանքի վրա: Առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները մոտ 6 միլիարդ դրամով նվազել են: Այս դեպքում պետք է ապացուցեն, որ 2017 թ.–ին 6 միլիարդի գերֆինանսավորում է եղել, որն իրականում չկա: Մենք տեսնում ենք, որ քաղաքացիները չեն կարողանում օգտվել ապահովագրական հնարավորություններից՝ սպառված լինելու պատճառաբանությամբ: Այսինքն՝ եթե ընդունենք, որ այդ 6 միլիարդը ավելցուկ ուներ 2017 թ. բյուջեում, ամեն դեպքում, այն չարտահայտվեց ծառայությունների մեջ: Այս ցուցանիշների համադրության մեջ ես կասկածելի եմ համարում կապիտալ ներդրումների ռեալությունը:

Հայտարարվեցին թվեր, բայց ներդրումային ծրագրերի իրականացման հիմնավորում որևէ մեկս այդպես էլ չկարողացանք տեսնել: Հիմա էլ հայտարարվում է, որ այդ ներդրումները էներգետիկ ոլորտում են լինելու: Ըստ իս, սակայն, դրանք հանրային բաշխվածություն չեն առաջացնելու: Կոնկրետ բիզնես շահ է, որով միայն բիզնես շահույթ կարելի է ստանալ: Այս առումով հանրության լայն շերտերը որևէ շոշափելի արդյունք չեն կարող ունենալ»:


Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan