Երևան, 19.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Ռուս–վրացական սահմանի հերթական «անակնկալը»՝ տուգանքի պատճառ


Օրերս «Փաստը» ահազանգ էր ստացել, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ավտոմեքենա տեղափոխելու ժամանակ ՌԴ–Վրաստան սահմանը հատելիս Լարսի անցակետում մեքենաների վարորդներին տեղեկացրել են, որ ՌԴ տրանզիտ համարներով չեն կարող Վրաստանի տարածքում մեքենա վարել: Առաջարկել են վրացական տրանզիտ համարներ հանել, նոր շարունակել ճանապարհը:

Մեզ դիմած վարորդները, բնականաբար, համաձայնել են, սակայն, հայ–վրացական սահմանը հատելուց հետո վարորդներն իրենց համար անհասկանալի պատճառով տուգանվել են 200000 դրամով, իսկ ներկրված մեքենաները հայտնվել են Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում:

Այս անհասկանալի պատմության թնջուկները բացելու և ՃՈ–ի կողմից նշանակված այս բավականին մեծ գումարի չափով տուգանք նշանակելու պատճառները պարզելու, «Փաստը» դիմեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն:

Ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ մոտ 10 օր առաջ է Վրաստանը նման օրենք ընդունել` ելնելով այն իրողությունից, որ հարևան երկիրը ԵԱՏՄ անդամ չէ և փաստացի համարվում է երրորդ երկիր և իր տարածքով երթևեկելու համար տրանզիտ համարներ է տրամադրում, ինչը սակայն չի խոչընդոտում, որպեսզի վրացական կողմի տրամադրած տրանզիտ համարներով մեքենաները հասնեն մեր ԳԱԻ և ձևակերպվեն ՌԴ–ից ներմուծված մեքենաների փաստաթղթերը:

«Մեքենաների վարորդների հանդեպ 200000 դրամի տուգանք նշանակվում և մեքենաները տուգանային հրապարակ է տարվում միայն այն դեպքում, երբ Հայաստանում տրանզիտ համարների ժամկետը սպառված է լինում: Ամենայն հավանականությամբ այդ պատճառով են դրանք հայտնվել այնտեղ»,– պարզաբանեցին մեզ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության մեկնաբանությանը, թե մեքենաներն ամենայն հավանականությամբ ՃՈ տուգանային հրապարակում են հայտնվել մեքենաների ձևակերպման հարցը ժամանակին չիրականացնելու և տրանզիտ համարները ժամանակին չհանձնելու պատճառով, այնքան էլ համոզիչ չէ, քանի որ այլ երկրից ավտոմեքենա ներկրելու ժամանակ մարդիկ ամեն ինչ անում են, որ օր առաջ ազատվեն փաստաթղթային քաշքշուկներից և ավարտին հասցնեն բոլոր ձևակերպումները:

Ինչ վերաբերում է եղանակային պայմանների պատճառով ճանապարհների անանցանելիության հետևանքով տեղի ունեցած ուշացումներին, ապա կարծում ենք, որ ՃՈ–ն վարորդներին 200000 տուգանելուց առաջ պետք է նախ պարզի, թե իրականում ինչն է եղել ուշացման պատճառը, հետո նոր միայն նրանց գրպանից նման ահռելի գումար «տանելու» որոշում կայացնի:

Հարցի ակտուալությունից ելնելով «Փաստը» դիմել է նաև վրացական կողմին՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ վարորդներին տրամադրված տրանզիտ համարներով մեքենաները Հայաստանի տարածքում խոչընդոտների են հանդիպում:

 


Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Մայր Աթոռում շքանշանների հանձնման արարողություն է տեղի ունեցել ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին Թոմաս Շրապելը հակասություն չի տեսնում ՀՀ-ի` ԵԱՏՄ հետ անդամակցության եւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման միջեւ ՀՀ դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը Շարմազանովն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը և վերադառնալ քննարկումների Պատանի շախմատիստներն օլիմպիադայում 4-րդ տեղում են Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա Հայաստանում ԱՄԷ դեսպանն այցելել է Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոց Ճապոնիայում ճանապարհներին սկսվել են անվարորդ ավտոմեքենայի փորձարկումները
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan