Երևան, 23.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

«Եթե ինձ հարցնեին՝ ի՞նչ կցանկանայի լինել, միանշանակ կասեի՝ կաթողիկոս»


Մեր հյուրն է ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը

– Պարոն Չալիկյան, Դուք մշտապես շեշտում եք, որ պետք է գտնենք ինքներս մեզ, հավատարիմ լինենք մեզ: «Մեզ» ասելով նկատի ունեք հա՞յին, թե ընդհանրապես մարդուն:

– Մարդու ճանապարհը չի կարող ազգի միջով չանցնել: Օրինակ, արվեստի մեջ եթե մարդը բարձր արվեստագետ է, բայց հայրենասեր չէ, ապա նա դեռ կատարյալ արվեստագետ չէ: Նույնն էլ ցանկացած մարդ՝ եթե ազգասեր և հայրենասեր չէ, նշանակում է նրա մարդկային որակների մեջ ինչ–որ բացասական գծեր կան:

– Այսինքն՝ մի տեղ դրանք պետք է հատվեն՝ ազգությունն ու մարդը:

– Անշուշտ: Եթե ազգությունը տրված է քեզ, նշանակում է ազգի միջոցով դու պետք է կարողանաս ճշմարիտ մարդուն հասու լինել:

– Շատ է հիմա խոսվում, որ հայ ազգն առանձնաշնորհյալ է: Դուք այդ տեսության կողմնակի՞ց եք, թե մենք էլ այնպիսին ենք, ինչպես բոլորը:

– Ես չեմ ընդունում Լևոն Տեր–Պետրոսյանի թեզը՝ սովորական ազգի թեզը: Որովհետև նախ՝ սովորական մարդ չկա, ամեն մարդ առանձնահատուկ է: Հետևաբար և՝ ամեն ազգ է առանձնահատուկ:
Մի բան ասեմ. եթե ինձ ասեն՝ մի ֆիլմ նկարիր, որպեսզի ցուցադրվի «Ոսկե Ծիրան» փառատոնում, այդ ֆիլմը չի ստացվի ինձ մոտ: Բայց եթե ասեն՝ ֆիլմ նկարիր, որն Օսկար է ստանալու, ինձ վրա թևեր կաճեն, ու դա կանեմ:
Ես զգում եմ, որ մեր ազգի մեջ կա մեծ խնդրով ապրելու, առաքելական խնդիրներ լուծելու կարողականություն: Ամեն մի հարբեցող հայ խոսում է աշխարհի դարդերից: Կոշկակարի առաջ խնդիր դիր, որ կարի լավագույն կոշիկը: Եվ նա կկարի:
Այնպես որ, մեզ գերխնդիրներ են պետք: Այս ազգը գերխնդիրներով պետք է ապրի:

– Բայց այդպիսին ենք միայն մե՞նք, թե մյուս ազգերին էլ է դա հատուկ:

– Այս պահին ես իմ ազգի մասին եմ խոսում, միայն նրա վերաբերյալ կարող եմ ասել: Բայց, դե, կարող եմ ասել, չէ՞, որ մեր հարևանն այդ դաշտին չի պատկանում:

– Հրանտ Բագրատյանը մեր պետականության կորուստը պայմանավորում է նաև մեր եկեղեցու դերակատարությամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետին:

– Եթե ինձ հարցնեին՝ ի՞նչ կցանկանայի լինել, միանշանակ կասեի՝ կաթողիկոս: Որովհետև միակ գործն է, որ այսօր, մատը դնելով ճշմարտության վրա, կարող է հրաշքներ գործել: Եվ ինձ համար խիստ ցավալի է, որ մեր եկեղեցին այսօր մատը ճիշտ հակառակ կողմում է դրել: Այդ արխայիզմը, այդ զգուշավորությունը, այդ պահպանողականությունը, ժամանակի հետ կապ չունենալը…
Ես չեմ կարող Բագրատյանի հետ զուգահեռ խոսակցություն վարել, որովհետև դրանք վերաբերում են պատմությանն ու պատմական դեպքերին: Պարզապես մի բան կարող եմ ասել, որ եկեղեցին, փոխանակ ոգու ավանգարդում մնա, ընդհակառակը, այդ ոգին մեռցնողի դեր է ստանձնում հաճախ: Եվ դա իր համար վերածել է գործունեության պրոֆեսիոնալ դաշտի:
Ինձ համար հավատը, որի հիմքի վրա նաև արվեստն է ստեղծվում, շատ հզոր բան է: Եվ հենց այդ մետաֆիզիկական դաշտն է մեծ գործեր անելու հզոր իմպուլսը:
Ինչպես որ Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ է, ա՛յ, հենց այդ ընկալումը մենք չունենք: Որովհետև ամեն ինչ նյութականացնում ենք: Իսկ եթե նաև եկեղեցին է նյութականացնում, դա արդեն սարսափելի է:

– Դա բնորոշ է միայն մեր ներկա՞ եկեղեցուն, թե ժամանակի մեջ էլ է այդպես եղել:

– Ժամանակն ամբողջական օրգանիզմ է, և այն չի կարող նոր երևույթ լինել: Հիշենք, օրինակ, մեր լուսավոր թագավորներից Պապ թագավորի ճակատագիրը:
Ընդհանրապես, հավատը հսկայական դեր է խաղում մարդու կյանքում: Սոլովյովն իր գրքում մի բան էր պատմում: Ասում է՝ շրջում էի Սիբիրի խուլ վայրերում, այնտեղ մարդիկ տեղյակ չէին ո՛չ քաղաքականությունից, ո՛չ անգամ Աստծու մասին գաղափար ունեին: Բայց ամեն մեկն իր խրճիթում անցք էր փորել ու աղոթում է այդ անցքին՝ ա՛նցք, ինձ փրկիր, ա՛նցք, ինձ պաշտպանիր:
Այնպես որ, հավատի պահանջը կարևորագույններից է մարդու կյանքում: Բայց երբ երեխան հավատում է իր ծնողներին, իսկ ծնողները ոչնչի չեն հավատում, ա՛յ, այստեղից սկսվում է ողբերգությունը:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan