Երևան, 26.Ապրիլ.2018,
--
:
--
,

Զգոն լինենք. Նեռի գալուստն է նախապատրաստվում


Մեր հյուրն է հասարակական, քաղաքական գործիչ, «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը

– Պարոն Ստամբոլցյան, աշխարհում ցանկանում են 13 տարեկան աղջիկներին պատվաստել Պապիլոմա կոչվող վիրուսի դեմ: Հակասական են կարծիքներն այս նախաձեռնության վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք սա գնահատում. ինչի՞ համար է այն:

– Այն համաշխարհային առողջապահական կառույցների ծրագիրն է, որը պարտադրում են ողջ աշխարհին: Ե՛վ ֆինանսական առումով մեծ բիզնես է, և՛ միաժամանակ մարդկության համար ապահովում են անպտղություն ու կորուստներ:
Փաստորեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրականացրել են այս ծրագիրը, որի հետևանքով բազմաթիվ մարդկանց մահացության դեպքեր են գրանցվել: Նաև շատերը գամվել են անկողնուն, շատերն ունեցել են խոսքի խանգարումներ:
Իսկ ճապոնական տվյալներով, այս երկրում երկու–երեք տարի աղջիկներին պատվաստելուց հետո երևան եկան հիվանդ կանայք, որոնք ապրում են գլխապտույտներով ու օրգանիզմի այլևայլ խանգարումներով:
Ընդհանրապես, միջազգային բժշկության մեջ հայտնի է, որ այդ պատվաստանյութը շատ վտանգավոր է և որևէ դրական բան չի պարունակում իր մեջ:
Իսկ եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը եկել էր Հայաստան: Նա այդ պատվաստանյութի վերաբերյալ պաշտոնապես հայտարարեց, որ դեռևս ոչ ոք չի ապացուցել՝ տվյալ պատվաստումը դրակա՞ն հետևանքներ է ունենում, թե բացասական: Բնականաբար, Ռուսաստանը ևս հրաժարվում է դրանից:
Այն, որ տվյալ պատվաստումը շատ ծանր հետևանքներ է թողնում, ասում են նաև միջազգային և տարբեր երկրների այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են այս հարցերով: Վերջիններս ևս նշում են, իհարկե, բերելով հսկայական փաստեր, որ տվյալ պատվաստանյութն առաջին հերթին առաջացնում է անպտղություն, նաև՝ տարբեր օրգանական խանգարումներ:

– Իսկ մեր բժիշկները, ապացուցելու համար, որ դա բացարձակապես անվտանգ է, ուզում են առաջինը պատվաստել իրենց երեխաներին:

– Ես չեմ հավատում, որ նման բան կանեն: Ինքս էլ շատ ծանոթ բժիշկներ ունեմ, որոնք ակնհայտորեն այդ պատվաստումը համարում են անիմաստ: Եվ ես չեմ կարող հավատալ, որ որևէ մարդ, սեփական կարիերայի համար, թույլ կտա իր երեխային նման փորձության ենթարկել: Նման բան չի լինելու: Կապրենք՝ կտեսնենք:

– Աստվածաշնչում այս մասին զգուշացում կա՞: Եվ եթե կա, ապա ի՞նչ ձևով է այն արտահայտվում:

– Աստվածաշնչում պարզապես գրված է, որ պետք է դուրս գան մարդկության դեմ, այսինքն՝ Աստծո դեմ: Դե, սա էլ հենց Աստծո դեմ դուրս գալ է, չէ՞:
Եվ այս հարցերին մեծ հայացքով պետք է նայենք, տեսնենք, թե այսօր աշխարհում ի՞նչ է կատարվում ընդհանրապես: Իսկ խնդիր է դրված, որպեսզի միասեռական ամուսնությունները և նրանց որդեգրումները դառնան օրինական ու ավելի առավել, քան աստվածային օրենքներով կնոջ ու տղամարդու միությունն է: Աստվածաշնչում գրված էր, որ կանայք իրենց բնական տեսքը անբնականով պետք է փոխեն, տղամարդիկ իրար նկատմամբ պետք է խայտառակություն գործեն: Եվ իրենց մարմնի հաշվին վայելած հաճույքի դիմաց նրանք պետք է հատուցում ստանան: Իսկ այդ հատուցումը սպիդն է: Որովհետև այդ հիվանդությունն առաջացավ միասեռականների մեջ, դա 1973 թվականին էր, որ նկատվեց: Եվ այն Աստծո պատիժն էր այդպիսիների նկատմամբ:
Նաև այսօր դրված է մարդկանց համարակալման հարցը. բոլորին ուզում են չիպավորել: Իսկ Հայտնության գրքում է գրված այդ մասին՝ մարդկանց պետք է կոդավորեն և այդ կոդը 666–ն է: Ով այն չունենա, ո՛չ կարող է առնել, ո՛չ կարող է ծախել:
Եվ հիմա այս ամենը մեր աչքի առաջ կատարվում է:
Կամ սատանայի կողմից մարդկության ոչնչացման ծրագրի բաղկացուցիչ է ցորենի հարստացման նախաձեռնությունը, երբ նրանում ավելացնում են երկաթ ու ֆոլաթթու:
Տեսնում ենք, որ մարդկության պետական կառույցները ծառայեցված են այդ խնդրին՝ մարդկությանը ոչնչացնելու խնդրին: Նրանք նախապատրաստում են Նեռի գալուստը:
Այսինքն՝ այս ամենն արվում է ընդհանրապես մարդկության դեմ և ոչ թե առանձին Հայաստանի կամ հայ ժողովրդի:

– Իսկ մենք, մեր իշխանությունները կարո՞ղ ենք խուսափել, թե ընդամենը պետք է ինչ–որ կերպ հետաձգենք այդ վիճակները:

– Կարող ենք խուսափել: Եվ դրա փաստը կա: Երբ Եվրոպան պարտադրեց, որ Խորվաթիան ընդունի միասեռականների ամուսնությունների օրենքը, այս երկիրը պարզապես հարցը դրեց հանրաքվեի: Եվ ժողովուրդը մերժեց այն: Իշխանություններն էլ հայտարարեցին՝ մենք ամեն ինչ արեցինք ժողովրդավարական կարգով. հասարակությունը դեմ դուրս եկավ դրան:
Այսինքն՝ մենք կարող ենք հանրաքվեների միջոցով խուսափել պարտադրվող այս պղծություններից ու այլանդակություններից:


Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին» ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց «Օսկարի» հերթական մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին Ալկոհոլի գործածումը՝ քաղցկեղի պատճառ Պուտինի գործունեության հավանության վարկանիշը գերազանցել Է 80 տոկոսը «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա». ուղիղ հեռարձակում Շառլ Ազնավուրին հիվանդանոց են տեղափոխել Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Իռլանդացի գիտնականները մենինգիտի հայտնաբերման Էքսպրես-թեստ են ստեղծել Հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ. նախագահը խորհրդակցություններ է անցկացրել Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Սթափվե՛ք, տղե՛րք. ՀՀ ոստիկանապետի ուղերձը ՀՀ և ՌԴ նախագահները հեռախոսազրույցում է անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan