Երևան, 13.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում առաջին անգամ կառանձնացվեն կենսոլորտային պահպանավայրեր

 

Հայաստանում նախատեսվում է տարածքներ առանձնացնել, որոնք կարող են հանդիսանալ կենսոլորտային պահպանավայրեր, և հետազոտություններ իրականացնել։ 

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ քայլերն իրականցվելու են ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կյանքի կոչվող և գերմանական KFW բանկի կողմից ֆինանսավորվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում։ 
Ծրագիրն իրականացվում է հինգ տարի ժամկետով՝ համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքված միջկառավարական համաձայնագրի։ Գերմանական կողմի ներդրումը կազմում է 8,25 մլն եվրո։ 

«Կովկասյան տարածաշրջանը կենսաբազմազանության տեսակետից համարվում է աշխարհում 32 պահպանվող տարածքներից մեկը։ Միջազգային պարտավորությունների շրջանակում բոլոր երկրները և միջազգային կազմակերպությունները ուշադրության առարկա են դարձնում։ Զարգացման միջազգային համատեքստում չափազանց կարևորվում է կենսոլորտային արգելավայրերի գաղափարը»,- ասաց նախարարը։ 
Նրա խոսքով՝ կենսոլորտային արգելավայր համարվող տարածքի էությունը կայանում է նրանում, որ այն օգտագործում է ոչ միայն իր բնական ռեսուրսների և շրջապատը ներառող համայնքների տնտեսական, սոցիալական ներուժը։    

Մինասյանի պնդմամբ՝ այս ամենը տեղի է ունենում էկոլոգիական բոլոր չափանիշներին համապատասխան, որպեսզի ապահովվի ռեսուրսների կայուն օգտագործումը՝ միաժամանակ ներգրավելով համայնքի բնակիչներին և առհասարակ բոլոր այն սուբյեկտներին, ովքեր ապրում և գործունեություն են ծավալում այդ տարածքներում։ 
«Այս ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում իրականացնել հետազոտական աշխատաքներ, առանձնացնել տարածքներ, որոնք կարող են դիտվել որպես կենսոլորտային արգելավայրեր։ Այս պահին մենք ակնկալում ենք, որ առնվազն երկու այդպիսի տարածք հնարավոր է ունենալ Հայաստանում, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում, իսկ մյուսը՝ Սյունիքի մարզի հարավային հատվածում։ Հայաստանը վերջին տասնամյակում փորձել է բավարար չափով ապահովել այն ելակետային օրենսդրական և ինստիտուցիոնալ նախապայմանները, որոնք անհրաժեշտ են կամ կարող են մեր երկրում նպաստել ՅՈւՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգի զարգացմանը»,- ասաց Մինասյանը։ 

Գերմանական «Միխայիլ Զուկով» հիմնադրամի գլխավոր տնօրեն Ուլի Գրաբներն ընդգծեց, որ կենսոլորտային արգելավայրերի պահպանումը շատ լայն խնդիր է և ներառում է թե՛ բնությունը, թե՛ մարդկանց։ 

«Այս ծրագիրը գործում է Կովկասի երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Մենք պատրաստակամ ենք աջակցել կենսոլորտային արգելավայրերի պահպանմանը»։ 
Կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգը մշակվել է 1971 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդ և կենսոլորտ» ծրագրի շրջանակում, որպես ՄԱԿ-ի հիմնական գործիք՝ կայուն զարգացմանն ուղղված նոր ուղիների հայտնաբերման համար։ Կենսոլորտային պահպանավայրերին առաջադրված էր ուսումնասիրելու մարդ-շրջակա միջավայր փոխհարաբերությունները։ Հայաստանը մինչ օրս Կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման փորձ չի ունեցել՝ բացառությամբ ձեռնարկված որոշակի փորձերի։ 
ՀՀ կառավարության հետաքրքրությունը մեծ է կենսոլորտային պահպանավայրեր ստեղծելու հարցում։ Սա արտացոլվում է ՀՀ վարչապետի կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված հանձնարարականով՝ ներկայացնելու Հայաստանում կենսոլորտային պահպանավայրեր հիմնելու առաջարկները։ 
Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի հիմնման հնարավոր տարբերակը քննարկվել է 2017 թվականի նոյեմբերի սկզբին՝ Հարավային Կովկասի երկրներում կենսոլորտային պահպանավայրերի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային կոնֆերանսում։

loading...
Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan