Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլին որպես քաղաքական պայքարի գործիք

 


 Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլի ինստիտուտին՝ որպես քաղաքական պայքարի գործիք: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ հացադուլ սկսելու որոշումը, նշեց, որ եթե որևէ մեկը ինչ-որ պահանջով հացադուլ է սկսում, պետք է հաշվի առնի այդ քայլի լրջությունը: «Եթե օրինակ, որևէ հացադուլավորի պահանջը ի վերջո չի կատարվում, ի՞նչ է անելու, դադարեցնելո՞ւ է հացադուլը»,-  նշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այլ հարց է, երբ հացադուլ է հայտարարվում որոշակի ժամկետով: «Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի ուշադիր լինենք հացադուլ երևույթի նկատմամբ՝ որպես քաղաքական պայքարի գործիք: Եթե որևէ մեկը հայտարարում է, որ անժամկետ հացադուլ է սկսում ու դուրս չի գալու հացադուլից, մինչև իր պահանջները չկատարվեն, սակայն որոշ ժամանակ անց ստիպված դուրս է գալիս, դա նշանակում է անլուրջ վերաբերմունք՝ թե ինքն իր, թե հացադուլի նկատմամբ»,- մանրամասնեց Փաշինյանը:

Պատգամավորը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր հացադուլ սկսելու մասին են հայտարարում, շատ լուրջ քննարկեն՝ պատրաստ են իրենք նման պայքարի, թե ընդամենը երեք օրից կամ 10 օրից դադարեցնելու են:

ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հայտարարել է, որ հացադուլ է սկսել: Նա ցանկանում է սահմանադրական նոր փոփոխություններ նախաձեռնել:

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan