Երևան, 19.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

«Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով

 

 «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում Սումգայիթի ողբերգության 30-ամյա տարելիցին նվիրված երկու ծրագիր կիրականացվի, որոնք առաջիկայում կներկայացվեն հանրությանը: Նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսում «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը նշեց, որ ծրագրերից մեկով փորձելու են 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը ներկայացնել ադրբեջանցիների աչքերով:

«Կփորձենք ներկայացնել միայն ադրբեջանցի վկաների ցուցմունքները, որոնք տրվել են քննչական և դատական լսումների ժամանակ: Այս պահին մեր տրամադրության տակ երեք քրեական գործերի նյութեր են: Վկայությունների հիմնական մասը տվել են հենց ադրբեջանցիները, և դա շատ կարևոր է: Եթե մենք կազմենք գիրքը, որի հիմնական նպատակը կլինի ապացուցել, որ Սումգայիթի ջարդերը եղել են կազմակերպված և համակարգվել են Ադրբեջանի ղեկավարության և հատուկ ծառայությունների կողմից, կտեսնենք, որ հենց ադրբեջանցիների վկայություններն էլ հաստատում են այդ փաստը: Այդպիսի վկայությունները ադրբեջանցիների կողմից շատ են նաև այն պատճառով, որ քրեական գործերի հիմնական մասի դատավարություններն անցնում էին Բաքվում և Սումգայիթում, և հայերը հիմնականում դրանց չեն մասնակցել: Հիմնական վկաները եղել են ադրբեջանցիները»,- ընդգծեց Գրիգորյանը:

Երկրորդ նախագիծը կոչվում է «Սումգայիթի երեխաները»: Մարինա Գրիգորյանն ընդգծեց, որ իրենք հիմա փորձում են գտնել մարդկանց, ովքեր Սումգայիթի ջարդերի տարիներին երեխա են եղել, և կարողացել են փրկվել կոտորածներից` հանգրվանելով աշխարհի տարբեր երկրներում: «Փորձում ենք գտնել մարդկանց, ովքեր ականատես են եղել այդ դեպքերին, տեսել են իրենց ծնողների, հարազատների սպանություններն ու կտտանքները: Շատ բարդ թեմա է հոգեբանական իմաստով, որովհետև այդ սարսափելի իրադարձությունները նրանց վրա անդառնալի հետք են թողել, և հիմա նրանց համար դա հիշելը շատ դժվար է»,- նշեց նա:

Գրիգորյանը հավելեց, որ ցանկանում են անդրադառնալ նաև այդ տարիներին Սումգայիթում հայ երեխաների սպանություններին: «Մենք ունենք նման ապացույցներ: Մեր նախագծի կայքում դուք կարող եք տեսնել մի լուսանկար, որը վերցված է դատական նյութերից, և այնտեղ ներկայացված է շատ փոքրիկ երեխայի խոշտանգված դիակը: Իսկապես եղել են երեխաների սպանություններ, կան սարսափելի վկայություններ, թե ինչպես են երեխաներին սպանել: Կփորձենք այդ ամենը ներկայացնել մեկ ֆիլմում, ինչպես նաև շոշափել հարցը, թե ինչպես են Սումգայիթի կոտորածներն անդրադարձել հենց ադրբեջանցի երեխաների վրա, ովքեր ոչ միայն ականատես են եղել այդ ամենին, այլ նաև շատ վկայություններում նշվում է, որ այդ ջարդարարների թվում եղել են բազմաթիվ անչափահասներ` 14-17 տարեկան տղաներ, ինչպես նաև աղջիկներ: Մոսկվայում կայացած դատերից մեկի ժամանակ մեղադրյալներից մեկը 17 տարեկան էր: Դրա տեսանյութերը կան: Դատի ժամանակ այդ տղայի մայրը բացեիբաց հայտարարել է, որ դատարանում նստած են միայն կատարողները, իսկ կազմակերպիչներն անպատիժ են մնացել»,- ասաց Մարինա Գրիգորյանը:

Նա հավելեց, որ Սումգայիթի իրադարձությունները մեր անցյալը չեն, այլ ներկան են, և կլինեն ներկան այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է: Նրա խոսքով` այն հայատյաց քաղաքականությունը, որ այդ տարիներին իրականացրեց Ադրբեջանը, 30 տարվա ընթացքում ավելի է զարգացել, դարձել է ավելի բացահայտ: «Հենց այն ժամանակ դրվեց Ադրբեջանի հայատյաց քաղաքականության սկիզբը, որը մինչև հիմա շարունակվում է»,- եզրափակեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակը:

loading...
Մայր Աթոռում շքանշանների հանձնման արարողություն է տեղի ունեցել ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին Թոմաս Շրապելը հակասություն չի տեսնում ՀՀ-ի` ԵԱՏՄ հետ անդամակցության եւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման միջեւ ՀՀ դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը Շարմազանովն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը և վերադառնալ քննարկումների Պատանի շախմատիստներն օլիմպիադայում 4-րդ տեղում են Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա Հայաստանում ԱՄԷ դեսպանն այցելել է Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոց Ճապոնիայում ճանապարհներին սկսվել են անվարորդ ավտոմեքենայի փորձարկումները
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan