Երևան, 26.Ապրիլ.2018,
--
:
--
,

Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է

Իտալիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Պատանիների մրցաշարում 5-րդ տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է 5 միավոր վաստակած Կիրիլ Ալեկսեենկոն: 3 շախմատիստ առաջատարին զիջում են կեսական միավոր: Հայկ Մարտիրոսյանն իր ակտիվում ունի 4 միավոր, Մանուէլ Պետրոսյանը իր ակտիվում գրանցել է 3.5 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը վաստակել է 1.5 միավոր:

Պատանիների մրցաշարին մասնակցում են 62 երկրների 147 շախմատիստ, այդ թվում՝ 26 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Նիդերլանդները ներկայացնող գրոսմայստեր Յորդեն Վան Ֆորեսթը (2616):

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2561), աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը (2554) և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (2508):

Չեմպիոնը կնվաճի շախմատի աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության մասնակցության իրավունք:

Աղջիկների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է 4.5 միավոր վաստակած Ժանսայա Աբդումալիկը: 9 շախմատիստուհի առաջատարին զիջում են կեսական միավոր: Հայաստանը ներկայացնող Սիրանուշ Ղուկասյանը 3 միավորով գտնվում է 23-րդ հորիզոնականում:

loading...
Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին» ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց «Օսկարի» հերթական մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին Ալկոհոլի գործածումը՝ քաղցկեղի պատճառ Պուտինի գործունեության հավանության վարկանիշը գերազանցել Է 80 տոկոսը «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա». ուղիղ հեռարձակում Շառլ Ազնավուրին հիվանդանոց են տեղափոխել Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Իռլանդացի գիտնականները մենինգիտի հայտնաբերման Էքսպրես-թեստ են ստեղծել Հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ. նախագահը խորհրդակցություններ է անցկացրել Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Սթափվե՛ք, տղե՛րք. ՀՀ ոստիկանապետի ուղերձը ՀՀ և ՌԴ նախագահները հեռախոսազրույցում է անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan