Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

Կատալոնիա. ո՛չ ինքնավարություն, ո՛չ՝ հանրապետություն


Կատալոնիայում անհանգիստ, իսկ որ առավել կարևոր է՝ խիստ անհասկանալի իրավիճակ է ձևավորվել: Տարածաշրջանը, որ փաստացի այլևս ինքնավարություն չէ, մի կողմից շարունակվում է փոթորկվել անկախականների ցույցերով, մյուս կողմից՝ կատարյալ անտերության է մատնվել: Ճիշտ է՝ մեջտեղ բերելով երկրի Սահմանադրության 155–րդ հոդվածը՝ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը փորձում է ողջ աշխարհին համոզել, որ ի՛նքն է այստեղ տեր ու տիրականը, մյուս կողմից էլ՝ նույնիսկ նա չգիտի, թե դեկտեմբերի 21–ին ինչ զարգացումներ տեղի կունենան, տեղական ինքնակառավարման ինչպիսի մարմիններ կձևավորվեն, մոռացության տրվող, բայց փաստացի անցկացված Անկախության հանրաքվեն ինչպես կառնչվի քաղաքական հետագա պրոցեսներին, և ընդհանրապես՝ արդյո՞ք անհրաժեշտ էին այս ընտրությունները, եթե Կատալոնիայի ինքնավարությունն այլևս վերացված է և անգամ իսպանական փորձագետները չեն հասկանում, թե ո՞ր օրենսդրության համաձայն են Անդալուզիայի, բասկերի երկրի, Նավարայի և մյուս ինքնավարությունների օրինակով՝ ռեգիոնալ ընտրություններ նշանակվել մի վայրում, որ այլևս առանձին ռեգիոն (կարդա՝ ինքնավարություն) չէ:
Կարճ ասած՝ Կատալոնիայում ամեն բան իրար է խառնվել: Եվ եթե նույնիսկ հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանրությունը նաև իր քաղաքական գործիչներից, նրանց թվում՝ նախկին վարչապետ Կարլես Պուչդեմոնից է հիասթափված՝ վախկոտության և Անկախության պայքարի դաշտը լքելու համար, միևնույն է, Մադրիդի բռնաճնշումներն այստեղ չեն կարող մոռացվել:

Իսկ այն փաստը, որ նախկին կառավարության համարյա բոլոր անդամները դեռևս բանտերում են, թող որ փոքր, բայց կատալոնական հանրության մի հատվածի աչքում նրանց տառապյալի լուսապսակ է հագցրել, և կասկածելի է, որ Մադրիդը տարօրինակ լեգիտիմությամբ այս ընտրություններում ցանկալի արդյունքների հասնի: Ինչ վերաբերում է բիզնեսին, որի հետ կապված՝ Ռախոյը հույս ուներ, թե հայտարարված գործադուլների ու մեկուսացման արդյունքում գործարար աշխարհն էլ իր հերթին կկոտրվի, պարզվում է, այստեղ էլ Ֆրանսիան է օգնության հասել, և Կատալոնիան, ի տարբերություն նախկին վերապահումների, այժմ խիստ բարեհաճորեն է սերտ կապեր հաստատում ֆրանսիական բիզնես միջավայրի հետ: Չխոսենք արդեն այն մասին, որ Կատալոնիայի անկախության դեմ փողոցներ ելած մարդկանց թիվը, Մադրիդի բռնաճնշումների արդյունքում, գոնե տեսանելիորեն նվազել է, և Եվրոնյուզն այլևս չի կարողանում հին ու բարի սովետական ավանդույթներով ռեպորտաժներ սփռել այն մասին, թե որքան անխոհեմ էին Պուչդեմոնն ու մյուսները՝ Անկախության դրոշ բարձրացնելու իրենց մտադրության մեջ: Ավելին՝ Մադրիդի համար գնալով դժվարանում է զսպել նաև մյուս ինքնավար շրջանների անսքող համակրանքը Բարսելոնայի պայքարի նկատմամբ, որի բանտեր նետված առաջնորդներն այստեղ էլ են տառապյալի ու նահատակի լուսապսակ «հագնում»՝ խտացնելով առկա դժգոհությունները կենտրոնական իշխանությունների նկատմամբ: Խնդրին առավել դրամատիզմ է հաղորդում նաև Բրյուսելը, որտեղ ԵՄ քաղաքացիների իրավունքների ու պաշտպանության գեղեցկախոսությամբ՝ թեպետ Պուչդեմոնին չեն հանձնում Մադրիդին, այդուհանդերձ, ամեն բան անում են, որպեսզի շեղեն մեդիայի և ընդհանրապես աշխարհի ուշադրությունն այս խնդրից:

Երեկ, օրինակ, Կատալոնիայի վտարանդի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստվում է իր կուսակցության գլուխ կանգնած՝ մասնակցել դեկտեմբերի 21–ին կայանալիք ռեգիոնալ ընտրություններին և քարոզարշավը վարել Բրյուսելից, ինչի վերաբերյալ համարյա բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները փաստացի լռություն պահպանեցին: Իսպանիայում էլ Պուչդեմոնի խոսքը հնչեց միայն կատալոնական Էլ Պունտ Ավու հեռուստաընկերության եթերում, որտեղ Կատալոնիայի նախկին վարչապետը ներողություն խնդրեց իր համերկրացիներից հիշյալ «անհարմարության համար»՝ բացատրելով, որ Բարսելոնա վերադառնալուն պես, մյուսների օրինակով, իրեն էլ է խռովության կազմակերպման մեղադրանքով բանտ սպառնում:

Այսպիսով՝ ոչ ոք չգիտի, թե Կատալոնիայում ինչ պրոցեսներ կընթանան մինչև դեկտեմբերի 21–ը և դրանից հետո: Հայտնի չէ և այն, որ եթե հանկարծ Պուչդեմոնը Բրյուսելում արդարացվի՝ միաժամանակ հաղթանակ տանելով կատալոնական ընտրություններում, ինչ է սպասվում նրան, և Մադրիդն իր հերթին ինչ քայլեր կձեռնարկի: Հաստատ է միայն մի բան, որ փոքրիկ տհաճություններից բացի՝ Ռախոյն այլևս որևէ բանով չի կարող սպառնալ կատալոնացիներին այն պատճառով, որ արդեն իսկ արել է այն ամենն, ինչ կարող էր անել: Արդյունքում, ինչպես վերևում նկատեցինք, ստեղծվել է հիմար մի վիճակ, երբ ինքնավարություն չկա, բայց ինքնավարության օրենսդրության համաձայն են նոր ընտրություններ կազմակերպվել՝ որպես թեկնածու գրանցելով նաև դատական հետապնդման մեջ գտնվող մարդուն: Պուչդեմոնին, իհարկե:

Գոհար Սիմոնյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan