Երևան, 19.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար  Թոնի Ֆադելի հետ: Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել է Թոնի Ֆադելին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար նախօրեին ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանանալու առթիվ և մաղթել  նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Այնուհետ հյուրին ներկայացնելով Երևանն ու վերջին տարիներին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հետևողական քաղաքականություն է տարվում քաղաքը ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանը հաջորդ տարի կնշի իր հիմնադրման 2800-ամյակը, և մեր նպատակն է, որ մեր մայրաքաղաքն աշխարհին ներկայանա ոչ միայն որպես հնագույն քաղաքներից մեկը, այլ նաև, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր մասնագետների ունեցած մեծ ներուժը, Երևանը դարձնենք նաև աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ: Այդ նպատակով մենք ստեղծել ենք «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով, որն այսօր արդեն հստակ քայլեր է ձեռնարկում հայեցակարգի ու ռազմավարության մշակման ուղղությամբ: Հաջորդ տարի Երևանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում մենք նախատեսում ենք նաև կազմակերպել երկու խոշոր միջոցառում՝ միջազգային կոնֆերանս և «Սմարթ Սիթի Էքսպո» միջազգային ցուցահանդես, որոնք սերտորեն առնչվելու են հենց Խելացի քաղաք ծրագրին: Մասնավորապես այս ծրագրերի իրականացման հարցում ակնկալում եմ նաև Ձեր աջակցությունը և, ընդհանրապես, ակտիվ համագործակցությունը «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հետ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ անվանի գիտնականի առաջարկներն իսկապես կարևոր ու անհրաժեշտ են հանձնաժողովի համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանը ներկայացնելու համար՝ «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը մեծ սիրով ընդունել է Երևանի քաղաքապետի առաջարկն ու ընդգծել, որ պատրաստ է իր գաղափարներով կիսվել հանձնաժողովի անդամների հետ ու մասնակցություն ունենալ Երևանը խելացի քաղաք դարձնելու ծրագրի կյանքի կոչմանը:

«Պարոն քաղաքապետ, նախ շնորհակալ եմ ջերմ ընդունելության, շնորհավորանքի և համագործակցության պատրաստակամության համար ու միանգամից ասեմ, որ ես պատրաստ եմ սերտորեն համագործակցել տեղի մասնագետների հետ ու աջակցել նրանց: Արդեն հասցրել եմ համոզվել, որ Երևանն իսկապես զարգացման հստակ ուղի որդեգրած քաղաք է, և համոզված եմ, որ դուք անպայման կունենաք հաջողություններ: Ի դեպ, ուզում եմ հատուկ նշել, որ հաճելիորեն զարմացել էի, երբ քաղաքում գրեթե ամեն քայլափոխի տեսա վճարման տերմինալներ: Ի պատիվ Ձեզ՝ պետք է ասեմ, որ անգամ Փարիզում, որտեղ այժմ ապրում եմ ես, նաև Սիլիկոնային հովտում, որտեղ ավելի քան 10 տարի ապրել եմ, վճարումների նման զարգացած ենթակառուցվածքներ չկան: Եվ ընդհանրապես, էլեկտրոնային կառավարման այն մոտեցումները, որոնք արդեն իսկ կիրառվում են Երևանում, լավ սկիզբ են ընդլայնելու տեխնոլոգիական զարգացումներն ու ներմուծելու նորարարական լուծումներ, որոնք միանշանակ հնարավորություններ են ստեղծելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համար: Անկեղծորեն խոստովանում եմ, որ ինձ համար արդեն իսկ հետաքրքիր է տեսնել, թե տասը տարի անց ինչպիսին կլինի Երևանը», - նշել է Թոնի Ֆադելը՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ պատրաստ է աջակցել «Խելացի Երևանի» կյանքի կոչմանը:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թոնի Ֆադելին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

loading...
Մայր Աթոռում շքանշանների հանձնման արարողություն է տեղի ունեցել ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին Թոմաս Շրապելը հակասություն չի տեսնում ՀՀ-ի` ԵԱՏՄ հետ անդամակցության եւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման միջեւ ՀՀ դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը Շարմազանովն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը և վերադառնալ քննարկումների Պատանի շախմատիստներն օլիմպիադայում 4-րդ տեղում են Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա Հայաստանում ԱՄԷ դեսպանն այցելել է Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոց Ճապոնիայում ճանապարհներին սկսվել են անվարորդ ավտոմեքենայի փորձարկումները
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan