Երևան, 19.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը

 



 Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը նոյեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահ Խորխե Կառլոս Ռամիրես Մարինի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Մեքսիկա միջպետական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությանը: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին Հայաստանի և Մեքսիկայի օրենսդիր մարմինների միջև հաստատվել է ակտիվ երկխոսություն, որի արդյունքում ձևավորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության օրակարգ:

Դեսպան Այվազյանը բարձր գնահատեց Մեքսիկայի Պատգամավորների պալատում Հայաստանի հետ գործող բարեկամության խմբի պատվիրակության վերջերս Հայաստան և Արցախ կատարած այցը, որը նոր հեռանկարներ է ստեղծել տարբեր բնագավառներում փոխգործակցության խորացման համար:

Պատգամավորների պալատի նախագահը և Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ: Ստորին պալատի նախագահն ընդգծեց, որ Մեքսիկան, որի սահմանադրությունում ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, որպես Հայաստանի բարեկամ երկիր աջակցում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպեց նաև Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի անդամներին, որոնց հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

loading...
Մայր Աթոռում շքանշանների հանձնման արարողություն է տեղի ունեցել ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին Թոմաս Շրապելը հակասություն չի տեսնում ՀՀ-ի` ԵԱՏՄ հետ անդամակցության եւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման միջեւ ՀՀ դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը Շարմազանովն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը և վերադառնալ քննարկումների Պատանի շախմատիստներն օլիմպիադայում 4-րդ տեղում են Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա Հայաստանում ԱՄԷ դեսպանն այցելել է Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոց Ճապոնիայում ճանապարհներին սկսվել են անվարորդ ավտոմեքենայի փորձարկումները
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan