Երևան, 19.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը



ՀՀ կառավարության նոյեմբերի 16–ի նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ 3 և ավել տոկոս ձայն հավաքած կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն այսուհետ բյուջեից գումար ստանան: Այսինքն, վերջին ընտրությունների ժամանակ արձանագրված ցուցանիշներով ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքներից 5–ը՝ ՀՀԿ–ն, «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները իրենց հավաքած ձայների համապատասխան կստանան՝ ՀՀԿ–ն 30 մլն դրամ, «Ծառուկյան» դաշինքը 17 մլն դրամ, «Ելք» դաշինքն ու ՀՅԴ–ն 4–ական միլիոն, իսկ Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ–ն 2 մլն դրամ:

Պարույր Հայրիկյանը, ով բավականին լավ է հիշում անցյալը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր ղեկավարած ԱԻՄ կուսակցությունը, ելնելով միջազգային փորձից, ժամանակին ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին առաջարկել է նման օրենք ընդունել:
«Այսինքն, եթե Սահմանադրությամբ ամրագրված է, որ երկիրը ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետություն է, ուրեմն նշված ինստիտուտները պահելու և զարգացնելու համար պետք է պետությունը գումար հատկացնի:

Հայաստանում վերջին տարիներին այն սահմանափակվում էր ընդամենը ընտրությունների ժամանակ գումար տրամադրելով: Ժամանակին պառլամենտ անցած կուսակցություններին որոշ միջոցներ հատկացրեցին, բայց այդ ավանդույթը չարմատավորվեց, քանի որ ՀՀՇ–ն նպատակ չուներ, որ իրենցից բացի այլ կուսակցություն ասպարեզում երևա: Ընդհակառակը, ամեն ինչ անում էին, որ միայն իրենք մնան»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ կառավարության կողմից ընդունված այս որոշումը նպատակ ունի Եվրոպային ցույց տալ, որ մենք էլ ենք նման բաները հասկանում: Կուսակցությունների ստացած ձայների չափով գումարը տրամադրելն, ըստ նրա, ճիշտ չէ, քանի որ ընտրությունները վաղը մյուս օրը կվերածվեն առևտրի: Դրա համար էլ կուսակցություններին հատկացվող գումարները պետք է չնչին չափով իրարից տարբերվեն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների՝ ֆինանսներ չունենալու պատճառով քաղաքական դաշտը լքելուն, Հայրիկյանն ասաց, որ իրենց ակտիվ գործունեության տարիներին ավելի դժվար էր գումար հայթայթելու հարցը:

«Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ օրենք չընդունվեց, բայց երկու փուլի համար կառավարության որոշում ընդունվեց, որը գործեց մոտ երկու տարի: Ինչ վերաբերում է կուսակցությունների գործել–չգործելուն, մենք ընդամենը մեր անդամավճարների միջոցով էինք շատ հարցեր լուծում: Ինչ վերաբերում է ներկային, ապա հիմա կա ավազակախումբ, որը Սահմանադրություն կեղծեց, ընտրություններ կեղծեց: Եվ այդ ամենին պետք է այլընտրանք լինի՞: Հայաստանում չկա ժողովրդավարություն, ի՞նչ այլընտրանքի մասին է խոսքը: Մեզ մոտ վիճակն այնքան անմխիթար է, որ կառավարության հատկացրած անգամ 4–5 միլիոնը չի կարող փոխել իրավիճակը: Բայց իմ կարծիքով, այդ գումարը, որը պետք է հատկացվի պետական բյուջեից, պետք է տրամադրվի այլ տրամաբանությամբ»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Մայր Աթոռում շքանշանների հանձնման արարողություն է տեղի ունեցել ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ ՍԱՊԾ-ը հերքում է ՊՆ-ին կարագի տենդերի վաճառքի հարցում ՍԱՊԾ պետի տեղակալի ներգրավվածությունը Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին Թոմաս Շրապելը հակասություն չի տեսնում ՀՀ-ի` ԵԱՏՄ հետ անդամակցության եւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման միջեւ ՀՀ դատախազությունում քննարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության նախատեսվող ծրագրերը Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը Շարմազանովն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը և վերադառնալ քննարկումների Պատանի շախմատիստներն օլիմպիադայում 4-րդ տեղում են Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա Հայաստանում ԱՄԷ դեսպանն այցելել է Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոց Ճապոնիայում ճանապարհներին սկսվել են անվարորդ ավտոմեքենայի փորձարկումները
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan