Yerevan, 18.November.2018,
--
:
--
,

Լևոն Ալթունյանն «ինքն իրեն» 250 միլիոն դրամ կվճարի


Առողջապահության նախարարությունը «Ինգո Արմենիա» ընկերությանը 250 միլիոն 864 հազար դրամ կվճարի՝ հիվանդանոցային ծառայությունների դիմաց, ինչի մասին տեղեկանում ենք կառավարության՝ «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից:

Ի դեպ, բոլորին է հայտնի, որ այս ընկերությունը պատկանում է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, ով 2004 թ.–ից եղել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ–ի գործադիր տնօրենը: Ալթունյանն իր վերջին զրույցներից մեկում նշել էր, թե ընկերության միակ սեփականատերը չէ, այլ իրեն է պատկանում բաժնետոմսերի միայն 25%–ը: Նախարարի խոսքով, նա հանձնել է հավատարմային կառավարման:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ հոկտեմբերի 1–ից ուժի մեջ մտնող սոցիալական փաթեթի շահառուների առողջության ապահովագրության պայմանագիր է կնքել: Ընդ որում, ապահովագրության մի մասնաբաժինը՝ 83 միլիոն դրամի չափով, պետք է վճարվի մինչև նոյեմբերի 30–ը, իսկ մնացած գումարն էլ՝ մինչև դեկտեմբերի 25–ը: Նշենք, որ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 29–ին: «Ինգո Արմենիա»–ի կողմից պայմանագիրը ստորագրել է Արևշատ Մելիքսեթյանը:

Նմանատիպ պայմանագրեր են կնքվել հայաստանյան բոլոր ապահովագրական ընկերությունների հետ՝ «Ռոսգոսստրախ–Արմենիայի», «Սիլ Ինշուրանսի», «Նաիրի Ինշուրանսի», «Արմենիա Ինշուրանսի» ու «Ռեսո»–ի հետ: Սրանցից ամենից մեծ արժեքով պայմանագիր է կնքվել «Ռոսգոսստրախ–Արմենիայի» հետ՝ 259 միլիոն 552 հազար դրամի չափով: «Նաիրի Ինշուրանսի» հետ կնքված պայմանագրով նախարարությունն այս ընկերությանը կվճարի 173 միլիոն 27 հազար դրամ: Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները հոգալու համար «Սիլ Ինշուրանսի» և նախարարության միջև կնքված պայմանագիրը կազմել է 123 միլիոն 584 հազար դրամ:

Այս բոլոր ընկերությունների ցուցակում կարծես թե «անտեսվել են» «Ռեսո»–ն ու «Արմենիա Ինշուրանս»–ը: Այս երկու ընկերությունների՝ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ երկուսն էլ գրեթե նույնքան գումարի ծառայություններ են մատուցելու: Մասնավորապես «Արմենիա Ինշուրանսի» հետ կնքվել է 49 միլիոն 881 հազար դրամ, իսկ «Ռեսո»–ի հետ՝ 45 միլիոն 502 հազար դրամ արժողությամբ պայմանագիր:

Նշենք, որ այս բոլոր ընկերությունները, «Ինգո Արմենիա»–ի նմանությամբ, գումարի մի մասը կստանան այս ամսվա ավարտին, իսկ մնացածն էլ՝ տարեվերջին:

Հավելենք, որ հոկտեմբերի 1–ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը, որի նպատակով Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր: Ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերություններն իրենց կողմից սպասարկվող շահառուներին ծանուցումներ են ուղարկել տրամադրվող բժշկական ծառայությունների ծավալի, ծառայություններից օգտվելու կարգի, շահառուի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ:

Թե ինչ կերպ է նման բաշխվածություն տեղի ունեցել հարցի պատասխանը գտնում ենք Առողջապահության նախարարության կայքում: Ըստ որի՝ Հայաստանում ունենք ապահովագրական սոցփաթեթի 94 հազար 429 շահառու: Ամենից շատ շահառուներ ունի «Ռոսգոսստրախ–Արմենիան»՝ 27 հազար 173, իսկ «Ինգո Արմենիա»–ի ծառայություններից օգտվում են 26 հազար 254 քաղաքացի: Ի դեպ, Հայաստանում ապահովագրված մարդու մեկ օրվա ապահովագրավճարը կազմում է 104,83 դրամ:



ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan