Երևան, 18.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Իր շահերից ելնելով` ՌԴ–ն քայլեր չի ձեռնարկի. ռուս–թուրքական մերձեցումն ու Արցախյան հարցը


Մեր հյուրն է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Պուտին–էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը նշել էր, որ երկու երկրների հարաբերությունները նոր և ավելի բարձր մակարդակի վրա են: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել, հակասությունները կվերանա՞ն:

– Իսկապես կարող ենք արձանագրել, որ ռուս–թուրքական համագործակցությունը վերջին շրջանում բավականին խորացավ, ինչը կապված է նրանց շահերի հետ, որոնք որոշակիորեն կարողանում են համադրել Սիրիայում, տնտեսական և էներգետիկ բնագավառներում: Փաստ է, որ հարաբերությունները խորանում են: Իսկ թե որքանո՞վ կսերտանան, այստեղ պետք է մի քանի հանգամանք հաշվի առնել: Առաջին՝ երկու երկրների միջև ստրատեգիական հակասությունները ոչ մի տեղ չեն կորել և այսօր էլ գոյություն ունեն: Դրանք կապված են Սիրիայի հետ՝ երկու երկրները հակադիր դիրքորոշում ունեն Ասադի ապագայի վերաբերյալ: Մյուս կողմից՝ հակասություններ կան նաև քրդական հարցի հետ կապված: Ստրատեգիական հակասությունները կապվում են նաև այն հանգամանքի հետ, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, իսկ ՌԴ–ի հարաբերություններն Արևմուտքի հետ վերջին շրջանում սրվել են: Հաշվի առնելով այս փաստերը, մենք այս շրջանը կարող ենք բնութագրել որպես հարաբերությունների սերտացման փուլ, բայց ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ դժվար է: Հարաբերությունների զարգացման դրական միտումներին զուգահեռ կան հակասություններ, որոնք հիմնագծի առաջին պլանում չեն, բայց հետագայում կարող են առաջ մղվել: Բացի այդ՝ Թուրքիան շատ անկանխատեսելի քաղաքականություն է վարում, և շատ դժվար է հասկանալ, թե Էրդողանի հաջորդ քայլն ինչ կլինի:

– Ռուս–թուրքական հարաբերությունների սերտացումը ինչ–որ ձևով կազդի՞ ՀՀ–ի վրա: Հաշվի առնենք նաև, որ Էրդողանը հայտարարել էր, թե Ադրբեջանին աջակցելու առումով բանակցություններ են լինելու Վ. Պուտինի հետ:

– Ռուս–թուրքական հարաբերությունների մերձեցումը մեզ մոտ միշտ վտանգի հետ է ասոցացվել: Մենք հիշում ենք 1920–1921թթ.–երը, երբ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը համաձայնության եկան և բաժանեցին Հայաստանը: Սա մեր ժողովրդի պատմական հշողության մեջ է: Բայց այլ եզրահանգման ենք գալիս, երբ իրավիճակը ժամանակակից փուլում և կոնկրետ տարածաշրջանային մակարդակի վրա ենք գնահատում: Այո, մերձեցում կա, բայց երկու երկրների շահերը Հարավային Կովկասում եթե ոչ հիմա, ապա վաղ թե ուշ հակասության մեջ կմտնեն: ՌԴ–ն մեր տարածաշրջանը դիտարկում է որպես իր ազդեցության ոլորտ, որտեղ Թուրքիան ձգտում է իր ազդեցությունն ավելի ուժեղացնել: Եվ այդ առումով ՀՀ–ն ՌԴ–ի համար կարևոր նշանակություն ունի: Տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար ՀՀ–ն ՌԴ–ի վերջին հնարավորությունն է: Ոչ թե մեր, այլ իր շահերից ելնելով, ՌԴ–ն այնպես կանի, որ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում չավելանա: Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում ավելանում է Ադրբեջանի միջոցով, իսկ հայ–ադրբեջանական հարաբերությունների ամենակարևոր հանգամանքը Արցախի հարցն է: Կարծում եմ՝ ՌԴ–ն այնպիսի քայլեր չի ձեռնարկի, որոնք միակողմանի կուժեղացնեն Ադրբեջանի դիրքերը Արցախի հակամարտության հարցում, քանի որ այն կուժեղացնի նաև Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում:
Թուրքիան ամեն կերպ ձգտում է միջամտել կարգավորման գործընթացին: Պատահական չէ, որ հանդիպելով ՄԽ անդամ երկրի՝ ՌԴ նախագահի հետ, ամեն անգամ փորձում է ճնշում գործադրել ՌԴ–ի վրա ու առաջ տանել Ադրբեջանի շահերը: Բայց ՌԴ–ն այդ ճնշումներին չի ենթարկվի:

– C–400–ի մատակարարման շուրջ Թուրքիայի և ՌԴ–ի միջև գործարքը որակվեց որպես քաղաքական ուղերձ՝ ուղղված Արևմուտքին: Ի՞նչ նպատակ եք դուք տեսնում:

– Թուրքիան իսկապես հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի կարիք ունի: Չհաջողվեց ձեռք բերել ԱՄՆ–ից, դիմեցին ՌԴ–ին: Պետք է հաշվի առնել նաև այն, որ գործարքից հրաժարվելու համար ՆԱՏՕ–ի կողմից Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվում: Բայց վերջին հաղորդագրությունների համաձայն՝ Թուրքիան կարծես թե սկսել է վճարումներ անել, թեպետ հրթիռները դեռ չեն առաքվել: Մյուս կողմից՝ ՌԴ–ի և Թուրքիայի միջև հակասություններ կան. Թուրքիան պահանջում է այդ հրթիռների արտադրման տեխնոլոգիաներն իր երկրում զարգացնելու հնարավորություն ստանալ: ՌԴ–ն չի համաձայնվում, քանի որ իր կարևոր գաղտնիքներից մեկն է: Չի կարելի բացառել, որ կտրուկ զարգացումներ կարող են լինել, ըստ որոնց՝ Թուրքիան կհրաժարվի C–400–ից, իսկ եթե ոչինչ չփոխվի, այն կհայտնվի Թուրքիայում:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan