Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

Ծխելը եւ ալկոհոլն արագացնում են մարդու ծերացումը. գիտնականներ

 Մեծ քանակությամբ ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումն իրոք հանգեցնում Է այն բանին, որ մարդիկ սկսում են ծերանալ «արտաքուստ» եւ իրենց տարիքից անհամեմատ ավելի մեծ են երեւում: Այդ մասին բժիշկները հայտարարում են Journal of Epidemiology & Community Health հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մեզ առաջին անգամ հաջողվեց ցույց տալ, որ ոգելից խմիչքները եւ սիգարետները արագացնում են մարդու դեմքի եւ մարմնի նկարագրում այն առանձնահատկությունների հայտնվելը, որոնք սովորաբար կապվում են ծերության հետ: Դրա հետեւանքով ծխախոտի եւ ոգելից խմիչքների սիրահարներն իրենց տարիքից զգալիորեն ավելի մեծ են երեւում: Դա կարող Է լինել այն բանի հետեւանքը, որ ե՛ւ այս, ե՛ւ այն սովորույթը կարող Է արագացնել ամբողջ մարմնի ծերացումը»,-հայտարարել Է Կոպենհագենում Հարավային Դանիայի համալսարանի աշխատակցուհի Աննա Շոուն:

Վերջին տասնամյակում գիտական մամուլում հայտնվել են մի քանի տասնյակ ուսումնասիրություններ, որոնց հեղինակները հայտարարում Էին ալկոհոլային խմիչքների օգտագործման եւ մի շարք օրգաններում քաղցկեղի զարգացման միջեւ կապի առկայության մասին:

Օրինակ՝ 2010 թվականին գիտնականները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ գարեջրի օգտագործումը կարող Է արագացնել աղիների քաղցկեղի զարգացումը, 2011 եւ 2013 թվականներին բացահայտել են կապը ալկոհոլի եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ: Մյուս դիտարկումները ցույց են տվել, որ ծխախոտի եւ ալկոհոլի զուգորդումն ուժեղացնում Է վերջինիս քաղցկեղածին ազդեցությունը:

Շոուն եւ նրա գործընկերները մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ եւ սիգարետներ օգտագործելու եւս մեկ բացասական ազդեցություն են բացահայտել՝ վերլուծելով այն տվյալները, որոնք հավաքվել են սրտի եւ անոթների առողջության երկարատեւ դիտարկումների ընթացքում, որոնք Կոպենհագենի բնակիչների շրջանում կատարվել են 1976-ից մինչեւ 2003 թվականը:

Դանիայի սոցիալական ծառայությունները, որոնք անցկացրել են այս դիտարկումները, հետեւել են ոչ միայն 11 հազար դանիացիների արյունատար համակարգի առողջությանը, այլեւ ամենատարբեր տեղեկություններ են հավաքել նրանց նկարագրի, սննդակարգի եւ վնասակար սովորությունների մասին: Դա գիտնականներին թույլ Է տվել գնահատել այն, թե ինչպես Է մեծ քանակություններով ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործումն ազդում դանիացիների առողջության վրա:

Բացի լյարդի, թոքերի եւ մյուս օրգանների աշխատանքի տիպիկ փոփոխություններից, գիտնականները նկատել են մի քանի անսովոր բան, որոնք բնորոշ են մոլի ծխողներին եւ անզուսպ հարբեցողներին: Օրինակ, նրանցից շատերի մոտ հայտնվել են, այսպես կոչված, եղջերաթաղանթային աղեղներ՝ աչքերի եղջերաթաղանթի մեջ խոլեստերինի եւ այլ ճարպերի նստվածքներ, ինչպես նաեւ դեղնավուն թիթեղիկներ՝ կոպերի ու մաշկի մյուս հատվածների վրա, եւ կնճիռներ՝ ականջների բլթակներին: Շաբաթական միջին հաշվով 350 գրանից ավելի մաքուր սպիրտի օգտագործումն այս բոլոր շեղումների զարգացման հավանականությունը մոտավորապես 33-35 տոկոսով մեծացրել Է ինչպես տղամարդկանց, այնպես Էլ կանանց շրջանում: Նմանօրինակ փոփոխություններ դիտվել են այն ծխողների շրջանում, որոնք մի քանի տասնամյակի ընթացքում օրական 20-ից ավելի սիգարետ են օգտագործել:

Հետաքրքրականն այն Է, որ մարդու նկարագրի այս բոլոր փոփոխությունները, ինչպես նշում են գիտնականները, սովորաբար բնորոշ են բոլորովին այլ կատեգորիայի մարդկանց՝ տարեցներին եւ գենետիկական տարբեր արատներ ունեցողներին, որոնք մարդուն ստիպում են ժամանակից շուտ ծերանալ եւ մեռնել դեռ պատանեկան տարիքում:

Հետեւաբար, կարելի Է խոսել այն մասին, որ ոգելից խմիչքների եւ ծխախոտի չարաշահումն իրոք ծերացնում Է մարդու մարմինը, ընդ որում, ինչպես նշում են հետազոտողները, դա կարող Է իր կնիքը թողնել մարդու թե՛ արտաքինի, թե՛ ներքինի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan