Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Զիմբաբվեում զինվորականները կալանքի տակ են վերցրել երկրի ֆինանսների նախարարին. Reuters

 Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոն նոյեմբերի 15-ին կալանքի տակ Է վերցվել երկրի մայրաքաղաքը գրաված զինվորականների կողմից: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով նախարարների կաբինետի մի աղբյուրի:

Գործակալության տվյալներով՝ Չոմբոն երկրի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուղաբե Գրեյսի զինակիցն Է: Իսկ վերջինս նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվուի հիմնական քաղաքական մրցակիցն Է, որի պաշտոնանկությունը նոյեմբերի 6-ին զինվորականներին դրդել Է վճռական գործողությունների:

Նոյեմբերի 15-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ մի խումբ զինվորականներ Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարայում հսկողության տակ են վերցրել երկրի հեռուստահաղորդումների պետական կորպորացիայի շենքը: Զինվորականները նաեւ գրավել են քաղաքի կենտրոնը, որտեղ լսվել են պայթյուններ: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ կրակոցներ են հնչել Մուղաբեի նստավայրի մոտ: Զինվորականներն իրենք հավատացնում են, որ խոսքը բնավ չի վերաբերում պետական հեղաշրջմանը, նախագահին վտանգ չի սպառնում, իսկ իրենց նպատակը «նրան շրջապատող հանցագործներին պատասխանատվության ենթարկելն Է»:

Զինվորականներն ակտիվացել են այն բանից հետո, երբ «Զիմբաբվեի աֆրիկայն ազգային միություն- Հայրենասիրական ճակատ» կառավարող կուսակցությունը երկրի զինված ուժերի հրամանատար Կոնստանտինո Չիվենգին մեղադրեց դավաճանության եւ խռովության հրահրելու մեջ:

Ավելի վաղ նա հայտարարել Էր, որ պատրաստ Է միջամտել, որպեսզի վերջ դնի Մնանգագվուի կողմնակիցների հալածանքներին, որը, ինչպես համարվում Է, փոխարինելու Է Մուղաբեին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan