Երևան, 23.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Այրումցիների պահանջը նոր իշխանությունից. գյուղերի խնդիրների քարտեզը




Լոռու մարզի Փոքր Այրում և Մեծ Այրում համայնքների բնակիչները պահանջ ունեն նոր իշխանությունից: Այս բնակավայրերը Ախթալա խոշորացված համայնքի կազմում են: Տեղաբնակները կուտակված խնդիրների մասին են բարձրաձայնում և նոր ղեկավարներից լուծում ակնկալում: Մեծ և Փոքր Այրում գյուղերը չունեն խմելու ջուր, լեռնային աղբյուրները, որոնք չեն բավարարում գյուղի կարիքներին, ամռանը ցամաքում են, ձմռանը՝ սառչում: Աղբյուրի մոտ օրեր շարունակ մարդիկ հերթեր են կանգնում` տուն ջուր հասցնելու համար: Ավելին՝ մարդիկ աղբյուրի մոտ ստիպված են լինում գիշերն անցկացնել` ջուր հավաքելու համար:

«Ջրի խնդրի պատճառով է, որ գյուղում մարդ չի մնացել: Տարիների ընթացքում երիտասարդները հեռացել են՝ մնացել են միայն թոշակառուները»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց Մեծ Այրում գյուղի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Օլեգ Դուրգարյանը:
Ջրագծի կառուցումը ֆինանսավորվել է տարբեր պետական ծրագրերից, սակայն, ջուրը այդպես էլ հասանելի չի դարձել համայնքաբնակներին: 2015–1016 թվականներին համայնքը ջրով ապահովելու երրորդ ծրագիրն է իրականացվել, կրկին ջրի մատակարարման ներքին ցանց չի ստեղծվել:

Երկու անգամ նաև գազամատակարարման ծրագրեր են իրականացվել, բայց այս գործընթացը ևս չի հասել տրամաբանական ավարտին:
Երեխաները դպրոց և մանկապարտեզ հաճախում են կողքի Մեծ Այրում գյուղում: Կրթօջախների վիճակը, սակայն, նրանց չի գոհացնում: Մանկապարտեզը չունի կենտրոնացված ջեռուցում:
«Պատուհանները վատ վիճակում են, ցելոֆոնով փակում են, որ ցուրտ չլինի, պատերը ճաքճքված են, հատակը՝ քարուքանդ»,– դժգոհեց բնակչուհին:
Դպրոցից չի տարբերվում նաև բուժկետը: Այն նույնպես վերանորոգման խիստ կարիք ունի:

Բնակիչների մի մասի բարձրացրած հարցը ճանապարհներին է վերաբերվում: Համայնքային ճանապարհները քանդված վիճակում են՝ չկա նաև լուսավորություն:
«Անտեսված ապրում ենք՝ վախենում ես տնից ոտքդ հանես, ճանապարհ չկա, որ քայլես»,– նեղսրտեց մեր զրուցակիցը:

Այսքանով գյուղացիների թվարկված խնդիրները չեն սահմանափակվում: Գործազուրկ բնակիչների մեծ մասի զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է: Այրումցիները, սակայն, եկամտի այս միջոցից էլ են զրկված: Հողերի մեծ մասը չի մշակվում մի քանի պատճառով:

«Ոռոգման համակարգը թերի է, տնամերձ հողամասերը առհասարակ ջուր չունեն: Խաղողն է մեր միակ բերքը, դա էլ չեն ընդունում: Պետք է գանք Արմավիրի մարզ հասնենք ու ծանոթի միջոցով մի կերպ գործարանին հանձնենք»,– ասաց խաղողագործը:
Ադրբեջանից բռնագաղթված հայերով բնակեցված համայնքներում չեն մոռանում նաև աղբահանության մասին խոսել: «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարզվում է դեռ այստեղ չի հասել:

«Աղբը մեկ գալիս հավաքում են, մեկ՝ ոչ: Չկա նաև աղբի համար սահմանված վայր, ով որտեղ հասնում, աղբը դեն է նետում»,– նշեց մեր զրուցակիցը:

Տեղական իշխանությունների տարիների անտարբերությունը նման իրավիճակ է ստեղծել այս գյուղերում: Այսօր տեղացիները ցանկանում են, որ խոշորացման արդյունքում ևս անուշադրության չմատնվեն: Հուսով են գոնե առաջիկայում մեկ– երկու խնդիր լուծված տեսնել:


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan