Երևան, 21.Հունվար.2018,
--
:
--
,

Բաբկեն Պիպոյան. «Եթե պատկան մարմինը ժամանակ տրամադրեր և հսկողություն կատարեր, թունավորումը կկանխվեր»



Ճոճկանի մանկապարտեզում արձանագրվել են աղիքային սուր վարակիչ հիվանդություններ: Մանկապարտեզից վերցված սննդամթերքի լաբորատոր հետազոտության արդյունքում պանրի և մակարոնով փլավի նմուշներում հայտնաբերվել է ռոտավիրուս:

Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների արդյունքներով երեխաների շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման հավանական պատճառը մանկապարտեզում սննդամթերքի երկրորդային ախտոտումն է, որի համար աղբյուր են հանդիսացել մանկապարտեզի այն աշխատակիցները, ում մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է շիգելլոզ և ռոտավիրուսային վարակ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակը պատկան մարմինների անգործության հետևանքն է:

Նա գտնում է, որ մանկապարտեզներում և դպրոցներում սննդի անվտանգության պահպանման աշխատանքները պետք է ամենօրյա բնույթ կրեն:

«Չպետք է թունավորումը լինի, նոր գնան ինչ–որ բան հայտնաբերեն: Մենք ուզում ենք տնտեսվարողին կանչել պատասխանատվության: Երբ պետք է բացատրենք գործադիր իշխանությանը՝ եթե ինչ– որ մեկին կանչում է պատասխանատվության, առաջին հերթին իր թիմին պետք է պատասխանատվության ենթարկի»,– նկատեց փորձագետը և հավելեց, որ ցանկացած կառույց պետք է իր տեղում լինի և իր լիազորությունները կատարի:
Խնդիրը կարգավորելու նպատակով Բաբկեն Պիպոյանը մեկ անգամ չէ, որ իր առաջարկությունները ներկայացրել է: Այսօր մեկ անգամ ևս դրանց մասին բարձրաձայնում է: Նրա խոսքով՝ մինչև սննդի մատակարարում իրականացնելը պատկան կառույցը պետք է պարզի՝ մրցույթում հաղթած ընկերությունն ունի մատակարարման անհրաժեշտ պայմաններ:

«Տենդերից առաջ չես կարող հասկանալ՝ ինքը խնդիր ունի, թե՝ ոչ: Օրինակ՝ մատակարարն ունի հրաշալի պայմաններ, 70–80 կգ տարողությամբ սառնարան և այլն: Եթե մենք նախապես ենք սա ստուգում, որևէ խնդիր չենք հայտնաբերում: Հետո կարող է պարզվել, որ սառնարանի նշված տարողություն ունեցող ընկերությունը հաղթել է 700 կիլոգրամանոց սառնարանի մրցույթում: Պարզ է, որ արդեն խախտում կա»,– բացատրեց Պիպոյանը:

Մանկապարտեզներում պետք է տեսանելի վայրում փակցված լինի մատակարարվող ապրանքների ցանկը և սննդի տրամադրման ժամանակացույցը: Ցանկացած մարդ այսպիսով կարող է վերահսկողություն իրականացնել: Այս մասին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավարն առաջարկել էր նախորդ կառավարությանը: Բացի սա, անհրաժեշտ է նաև ծնողների իրազեկվածության մակարդակը բարձրացնել: Առաջարկը, սակայն, այդպես էլ օրենքի ուժ չի ստացել:

Օրեր առաջ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը: Պիպոյանին, սակայն, մեկ հարց է անհանգստացնում. «Խայտառակ սանիտարական վիճակը մեկ օրում առաջացա՞վ: Ամբողջ ժամանակ ինչո՞վ էիք զբաղված: Եթե պատկան մարմինը ժամանակ տրամադրեր և հսկողություն կատարեր, ապա թունավորումը կկանխվեր, և ոչ թե թունավորումից հետո միայն մանկապարտեզը փակեր»:
Նա նաև նշեց, որ նմանատիպ երևույթներից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար հասարակությանը ներկայացնել մատակարար ընկերություններում ստուգումների արդյունքների, մանկապարտեզներում մթերքի որակի ստուգումների, չարաշահումների կանխման միջոցառումների անցկացման մասին տեղեկություններ:



Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս կստեղծեն Պատգամավորը քնել Է Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ Հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար մեղադրանքներ են առաջադրվել Կոուտինյոն հունվարին 25-ին կարող է նորամուտը նշել Բարսելոնայի կազմում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արկ է արձակել անօդաչու թռչող սարքից Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն Բորիս Ջոնսոնը կարեւորել Է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կամրջի կառուցումը Լարսում կուտակվել է 280 բեռնատար Նենադ Ինյացը հեռացել է «Բանանց»-ից Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Լաս Պալմաս-Վալենսիա. ուղիղ հեռարձակում Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով Մահացել է Սարգիս Հացպանյանը Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. մասնագետը ներկայացնում է իրականությունը Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի տարելիցին Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan