Երևան, 21.Հունվար.2018,
--
:
--
,

Տարին երեքից չորս աշակերտ է արտագաղթում Ջրաշենից


Այս տարի էլ Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի միջնակարգ դպրոցում կբուրի սոլյարկայի հոտը: Դպրոցը չունի լոկալ ջեռուցում և սենյակները տաքացնում են վառարաններով` հեղուկ վառելիքով: Նոյեմբերի 15–ից կսկսեն տաքացնել դասասենյակները:

Դպրոցի տնօրեն Սամվել Պողոսյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ պետական ծրագրով նախատեսված է դպրոցներին տրամադրել օրական 2,6 լիտր վառելիք` յուրաքանչյուր դասարանի հաշվով, ինչը, սակայն, ցրտաշունչ օրերին դասասենյակները տաքացնելու համար չի բավականացնում:

«Եթե մի քիչ եղանակը տաք է, նորմալ ջերմաստիճան է լինում: Եթե ցուրտ է լինում, դասերը 5 րոպե կրճատում ենք»,– մանրամասնեց Պողոսյանը:
Արտաքինից բարվոք վիճակում թվացող դպրոցի ներսի պատերի ծեփը պոկված է, դռները՝ կոտրված, նստարանները մաշված են և վնասված:

«Դպրոցում ինչ կա՝ հին է, նոր բան չունեմ: Կահույքն էլ է հին»,– ասաց տնօրենը:
Կրթօջախը վերանորոգման կարքի ունի: Դպրոցի հիմնադրումից հետո շենքում առաջին անգամ շինաշխատանքներ են իրականացվել է 2015 թվականին, երբ ուժեղ քամու հետևանքով վնասվել էր տանիքը: Սամվել Պողոսյանի խոսքով` մարզպետարանն անմիջապես արձագանքել է, և տանիքն ամբողջությամբ փոխվել: Մասնակի փոխվել են նաև պատուհանները, սակայն, գումարը չի բավականացրել մնացած աշխատանքների կատարման համար:

Իսկ թե ե՞րբ կվերանորոգվի ամբողջ դպրոցը, պարզ չէ: Տնօրենը վստահեցրեց, որ մարզպետարանից խոստացել են առաջիկա տարում դպրոցն ընդգրկել հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկում:

«Ներքին հարդարման աշխատանքներ պետք է անել: Նախահաշիվ դեռ չի էլ արվել: Անցյալ տարի ենք դիմել մարզպետարան, որպեսզի ծրագրերում ընդգրկեն»,– նշեց Պողոսյանը:

Նրան մտահոգում է ոչ միայն հնամաշ գույքը, այլ՝ տեխնիկան: Այս դպրոցում հին է նաև տեխնիկան:
«Ամեն ինչ թարմացման կարիք ունի, ասացին, որ այդ խնդիրն էլ կլուծվի դպրոցի վերանորոգման աշխատանքների հետ միասին»,– ասաց նա:

Ջրաշենի դպրոցն այսօր 95 աշակերտ ունի: Նրանց թիվը վերջին տարիներին անընդհատ տատանվում է: Սամվել Պողոսյանի փոխանցմամբ՝ գնալով աշակերտների թիվը նվազում է: Թիվ մեկ պատճառն արտագաղթն է: 2016 թվականին 12–րդ դասարանի մեկ աշակերտ է հեռացել, այս տարի գնացողների թիվն ավելացել է: 2 աշակերտ էլ այս տարում են կորցրել: Նրանք ընտանիքով տեղափոխվել են Արմավիր քաղաք:

«Տարին 3–4 երեխա գնում է: Նայած, որ տարին, ինչքան մարդ է գյուղից հեռանում: Արտագաղթողները հիմնականում եվրոպական երկրներ են գնում»,– տեղեկացրեց տնօրենը:


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս կստեղծեն Պատգամավորը քնել Է Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ Հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար մեղադրանքներ են առաջադրվել Կոուտինյոն հունվարին 25-ին կարող է նորամուտը նշել Բարսելոնայի կազմում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արկ է արձակել անօդաչու թռչող սարքից Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն Բորիս Ջոնսոնը կարեւորել Է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կամրջի կառուցումը Լարսում կուտակվել է 280 բեռնատար Նենադ Ինյացը հեռացել է «Բանանց»-ից Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Լաս Պալմաս-Վալենսիա. ուղիղ հեռարձակում Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով Մահացել է Սարգիս Հացպանյանը Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. մասնագետը ներկայացնում է իրականությունը Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի տարելիցին Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan