Երևան, 17.Հուլիս.2018,
--
:
--
,

Կան մասնագիտություններ, որոնց դեպքում պետք է որոշակի այլընտրանքային տարբերակներ գտնվեն. Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ուսանողների պայքարի մասին



Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի կարծիքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող ուսանողների տարկետման իրավունքի շուրջ առաջացած աղմուկն ավելի բարդ և խորը խնդիր է, քան առաջին հայացքից կարելի է նկատել: Եվ չնայած միտինգավորների մեջ իրենց բուհից որևէ ուսանող չկա և հորիզոններն այնտեղ բավականին խաղաղ են, բայց այնուամենայնիվ հարցը մանկավարժականի ռեկտորին էլ է շատ անհանգստացնում:

«Այն, որ գոյություն ունեցող տարկետման իրավունքն իր մեջ անարդարության տարր է պարունակում, ակնհայտ է, բայց մյուս կողմից, իհարկե, կան մասնագիտություններ, որոնց պարագայում պետք է որոշակի այլընտրանքային տարբերակներ գտնվեն, որպեսզի զինվորական ծառայությունը կամ հետաձգվի, կամ ալտերնատիվ ձևով փոխարինվի: Եվ նոր օրենքը ալտերնատիվի հնարավորություն ընձեռում է»,– ասաց Ռ. Միրզախանյանը:
Իսկ թե նոր օրենքը որքանո՞վ կօգնի անարդարության մթնոլորտը վերացնել, ըստ Միրզախանյանի՝ ցույց կտա ժամանակը: Նոր օրենքները գործածության մեջ մտնելուց հետո է երևում, թե կան այնտեղ սողանցքներ, թե՝ ոչ: Հարցին, որ եթե ԱԺ պատգամավոր լիներ, ապա օրենքի նախագծին կողմ, թե՝ դեմ կքվեարկեր՝ պատասանեց.
«Ես իմ ամբողջ կյանքում «եթե»–ներով չեմ առաջնորդվել»:

Նա, որպես բուհի ռեկտոր և դասախոս, այն կարծիքին է, որ ուսանողը պետք է դասի գնա, իսկ իր անհամաձայնությունն այս կամ այն հարցի վերաբերյալ բարձրաձայնելու համար պետք է ոչ թե դասադուլ անի, այլ շատ այլ ձևերից օգտվի:

«Այդ ձևերից մեկը նաև մամուլն է, որը դուք ներկայացնում եք, բայց դասադուլը ոչ միայն լավ, այլ խնդիրները ներկայացնելու և լուծումներ գտնելու ճիշտ ձևը չի: Ուսանողը նախևառաջ կոչված է սովորելու: Այնպես որ իմ հորդորն ուսանողներին այն է, որ վերադառնան լսարաններ»,– ասաց Մանկավարժական համալսարանի ռեկտորը:

 

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan