Երևան, 21.Հունվար.2018,
--
:
--
,

Խաղալիքների շուկայի «կախարդված» օղակը. ներկրողները շրջանցում են օրենքը Պահարանն ու սեյֆը փակ են, տնօրենն էլ տեղում չէ



Էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունն ի դեմս այլ ապրանքների, խաղալիքների շուկայում ևս խախտումներ է հայտնաբերել: Պարզվել է, որ խաղալիք ներկրողների 70%–ը սերտիֆիկատ չի ունեցել: Տեսչությունը սպառողին խորհուրդ է տվել ապրանքը գնելիս սերտիֆիկատ պահանջել:

«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ առհասարակ սպառողների մոտ ինչպիսի՞ մշակույթ կա սերտիֆիկատ պահանջելու առումով:

«Մենք տարիներ առաջ ուսումնասիրություն արեցինք: Սոցիոլոգիական այդ հարցման ժամանակ պետք է պարզեինք, թե սպառողը որքանո՞վ էր տեղեկացված, և նրանց քանի՞ տոկոսն էր պահանջում սերտիֆիկատը: Այն ժամանակ սպառողների 13%–ն էր տեղեկացված, հիմա այդ տոկոսը բարձրացել է՝ հասնելով 32%–ի: Բայց այս ցուցանիշը բոլորովին բավարար չէ: Հիմա, փաստորեն, ոչ տեղեկացված են, ոչ էլ ունեն այդ ձգտումը: Մարդն ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ իրեն խափեն կամ մոլորեցնեն: Շատ քչերն են տեղյակ, որ մանկական ապրանքների դեպքում սերտիֆիկատը պարտադիր է: Բայց մյուս կողմից, եթե սպառողը չգիտի ինչպես վարվել, դա միայն իր մեղքը չէ: Սերտիֆիկացումն ու ներմուծումն իրականացնող պետական մարմինները պետք է հստակ քայլեր մշակեն, որոնք կօգնեն, որ սպառողը տեղեկացված լինի: Իսկ խաղալիքն առանձնահատուկ ապրանք է»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ առհասարակ մանկական բոլոր ապրանքներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

«Երբ պետական մարմինները պատշաճ չեն աշխատում՝ ճիշտ չէ մեղքը գցել սպառողների վրա: Իհարկե, մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը: Բայց խնդիրն այն է, որ պատասխանատու մարմինները պետք է հետևեն ոլորտին»,–նկատեց մեր զրուցակիցը:
Սպառողներից անցում կատարելով խաղալիք վաճառողներին, Ա. Պողոսյանը շեշտեց. «Սերտիֆիկատի իմաստն այն է, որ սպառողն անմիջապես ծանոթանա այն ապրանքին, որը գնում է: Բայց մեզ մոտ այսպիսի պրակտիկա կա՝ սերտիֆիկատ պահանջելու դեպքում տարբեր խաբեությունների են դիմում. պահարանը փակ է, սեյֆը փակ է, տնօրենը տեղում չէ...»:

Հարցին՝ միգուցե՞ պատիժն այդքան էլ խիստ չէ, ինչը թույլ է տալիս խուսափել սերտիֆիկատ տրամադրելուց, «Սպառողների միության» նախագահը պատասխանեց.
«Օրենքը բավականին խիստ է: Առանց սերտիֆիկատը ներկայացնելու ոչ ոք չի կարող ապրանք ներկրել: Հիմա հարց է՝ թե ինչպե՞ս են ներկրում: Իհարկե, մանրամասներին տեղյակ չեմ, բայց ինչ– որ ձևերով շրջանցում են օրենքը: Այնտեղ հստակ սահմանվում է այն ապրանքների ցանկը, որոնք առանց սերտիֆիկատի չեն կարող ներկրվել: Ընդ որում՝ մեկ այլ դրույթ էլ կա, համաձայն որի՝ ներկրվող ապրանքը մնում է մաքսային տարածքում, իսկ փաստաթղթերն, այդ թվում նաև սերտիֆիկատը, ուղարկվում են ՊԵԿ–ի համապատասխան բաժին: Միայն այդ ամենը ստուգելուց հետո կարող է ապրանքը մեր շուկա մտնել: Իսկ եթե անհրաժեշտություն են տեսնում, կարող են ընտրանքային ստուգում կատարել: Այսինքն՝ ապրանքը վերցվում է և ուղարկվում փորձաքննության, որի արդյունքում պարզում են՝ արդյո՞ք ապրանքը համապատասխանում է սերտիֆիկատում նշված տեղեկատվությանը, թե՝ ոչ»:

Իսկ հարցին՝ սերտիֆիկատ չտրամադրելու դեպքում կարելի՞ է եզրակացնել, որ ապրանքն անօրակ է, «Սպառողների միության» նախագահը նշեց. «Ոչ միայն որակի: Այդ դեպքում մենք կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ այդ ապրանքի օրինականության և անվտանգության վերաբերյալ»:

Արմեն Պողոսյանի դիտարկմամբ՝ խոսելով խաղալիքների շուկայի մասին, կարելի է կարծել, թե այն մեծ հաշվով մի կախարդված օղակ է:

«Իրականում հեշտ է ասել, թե պետական կառույցները հստակ քայլեր չեն իրականացնում: Բայց կա նաև հարց, թե ո՞րն է ոլորտը կարգավորելու ձևը: Այս հարցում և՛ մենք պետք է հետևողական լինենք, և՛ համապատասխան կառույցները: Բացի այդ՝ պետական մարմինները պետք է աշխատեն հասարակական կառույցների հետ: Եթե պատասխանատու մարմինն առանց մեզ ստուգումներ կամ ուսումնասիրություններ է կատարում, աշխատանքի իմաստը կորչում է: Սպառողների պաշտպանությամբ զբաղվող բոլոր ՀԿ–ների մասնակցությունը կօգնի բացահայտել օբյեկտիվությունը»,– ընդգծեց նա:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս կստեղծեն Պատգամավորը քնել Է Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ Հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար մեղադրանքներ են առաջադրվել Կոուտինյոն հունվարին 25-ին կարող է նորամուտը նշել Բարսելոնայի կազմում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արկ է արձակել անօդաչու թռչող սարքից Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն Բորիս Ջոնսոնը կարեւորել Է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կամրջի կառուցումը Լարսում կուտակվել է 280 բեռնատար Նենադ Ինյացը հեռացել է «Բանանց»-ից Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Լաս Պալմաս-Վալենսիա. ուղիղ հեռարձակում Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով Մահացել է Սարգիս Հացպանյանը Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. մասնագետը ներկայացնում է իրականությունը Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի տարելիցին Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan