Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Կարեն Չիլինգարյան. «Գազաբալոնների լիցենզավորումը չպետք է հերթական անգամ ժողովրդից գումար հավաքելու ծրագիր լինի»



Գազալցակայանների անվտանգությունը կբարձրացվի: Կլիցենզավորվի նաև ավտոմեքենաներում գազաբալոնների տեղադրումը: Առաջարկվում է լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրումը և ըստ սահմանված ժամանակացույցի ճնշափորձարկումը, ինչի նպատակն է նախ և առաջ բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եվրոպական ոչ մի երկրում սեղմած բնական գազով գազաբալոններ չի օգտագործվում:

«Դա վտանգավոր է, մեզ մոտ բենզինը թանկ է, դրա համար շատերը գազ են օգտագործում»,– նկատեց նա:

Սպառողների խորհրդատվությամբ զբաղվող ՀԿ ղեկավարը կարևորեց, որ գազաբալոնների անվտանգությունը միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինի և շահագործման ընթացքում պետք է անհրաժեշտ բոլոր նորմերը պահպանվեն, ինչը ոչ միշտ է լինում:

«Հաճախ լինում են դեպքեր, երբ բալոնները ձեռքով են տեղադրում և վտանգ են ներկայացնում»,– շեշտեց մեր զրուցակիցը:

Գազաբալոնների լիցենզավորումը Կարեն Չիլինգարյանն առաջնային է համարում, քանի որ գրանցված պայթյունների հիմնական պատճառը անորակ գազաբալոններն են եղել: Նրան, սակայն, սերտիֆիկացում տրամադրելու հարցն է անհանգստացնում:
«Հարց է՝ սերտիֆիկացում տրամադրելու գործընթացը պատշաճ կիրականացվի՞, թե հերթական անգամ ժողովրդից գումար հավաքելու ծրագիր է: Պետք է տվյալ գործով կազմակերպություն զբաղվի, որը կտիրապետի անվտանգության բոլոր կանոններին, ոչ թե ինչ–որ մեկն իր բակում այդ գործընթացը կատարի՝ անունը լիցենզավորում դնելով: Մեզ մոտ կա նման երևույթ, որ ով ցանկանում բալոն է տեղադրում»,– ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ նորամուծությունը պետք է նաև շատ թանկ չնստի սպառողի գրպանին:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ գազալցակայաններում պայթյունների 99%–ը տեղի է ունենում անորակ բալոնների պատճառով:

«Հարցը հենց սա է, որ ոչ մեկը չի ասում, թե ով է այդ բալոնը տեղադրել: Երկու տարին մեկ անգամ այդ գազաբալոնները պետք է ստուգվեն: Հաճախ մարդիկ գնում փող են տալիս և ասում, թե՝ ստուգում է անցել, բայց շատերը ստուգումներ չեն էլ անցկացնում»,– մատնանշեց նա:

Կարեն Չիլինգարյանը մեկ այլ խնդիր էլ է նկատել: Գազաբալոնի փորձաքննությունը սովորաբար մեկ ժամից ավելի է տևում, բայց նա մի քանի փորձագետի հետ զրուցել և պարզել է, որ այն նախատեսված ժամից քիչ ժամանակ է խլել, ինչը կասկածանքի տեղիք է տալիս:

«Ես հարցրեցի՝ ասացի օրվա մեջ քանի՞ հատ եք նայում: Ասաց՝ մենք արագ ենք կատարում: Օրվա մեջ կարող են 8 բալոն փորձարկել, բայց իրենք ասում են, որ շատ են նայում: Այդպես կարող են օրվա մեջ 20 բալոն փորձարկել: Հետևաբար, ձևի համար են այդ ստուգումները, արագ անցկացնում են, ասում, որ խնդիր չկա և շահույթ են ստանում»,– ընդգծեց նա:

Կարեն Չիլինգարյանը նաև ասաց, որ գազի լիցքավորման ժամանակ էլ հաճախ վտանգավոր խնդիրներ են առաջանում:

«Նորմալ գազաբալոնները օրենքով պետք է մինչև 400 մթնոլորտ ճնշմանը դիմանան, բայց մեզ մոտ պայթյունները հաճախ են լինում, կամ բալոնն է անորակ, կամ երկար շահագործումից հետո մաշվում է»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանյա Պողոսյան

 «Փաստ» օրաթերթ

 

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan