Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Հայկական կողմի և Ադրբեջանի կոնտրաստը՝ «ցավոտ լուծումներում»


Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»: Վերլուծական շրջանակներում ձևակերպման տակ տարբեր ենթատեքստեր էին փնտրում: Կարծիքներ հնչեցին, թե ձևակերպման հասցեատերը ներքին լսարանն էր, նպատակն էլ՝ հասարակական կարծիքները հասկանալը: Մյուս կողմից էլ՝ կային տեսակետներ, թե այն հստակ մեսիջ էր՝ ուղղված միջազգային հանրությանը:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նախ մի քանի փաստ է առանձնացնում:

«Առաջին փաստն այն է, որ այսօր Ղարաբաղի հարցը լուծված չէ: Երկրորդ փաստն այն է, որ վաղ թե ուշ այդ լուծումը լինելու է, և այն լինելու է փոխզիջումների պատճառով: Այն, որ ցանկացած փոխզիջում ցավոտ է, ևս գաղտնիք չէ: Դա այն է, ինչն ասաց Սերժ Սարգսյանը: Իսկ ի՞նչ նպատակով և ինչո՞ւ հենց հիմա: Տեսե՛ք, թե ներկայումս Ադրբեջանն ինչ է ասում: Ադրբեջանցիներն ասում են, որ միակ լուծումն այն է, երբ ամեն ինչը կբերվի «status quo ante bellum» վիճակին: Այսինքն՝ այն միջպատերազմական իրավիճակին, որը կար 1988 թվականին: Բայց, բնականաբար, դա հեռու է իրատեսությունից:

Փոխզիջումների մասին Հայաստանի երեք նախագահների կողմից մշտապես խոսվել է, և այստեղ որևէ նորություն չկա»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ վերադարձը միջպատերազմական իրավիճակին իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը կդրսևորի նույն դիրքորոշումը, որն ունի հայկական կողմը:

«Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից չկա այդ դիրքորոշումը: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նպատակ ուներ միջազգային հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնել, որ այդ իմաստով Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները համահունչ են ու համաքայլ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Այսինքն, իմ տպավորությամբ, նպատակն այդ կոնտրաստը ցույց տալն էր»,– ասաց Ռ. Մեհրաբյանը:

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել Պուտին–էրդողան հանդիպումը: Հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լուրջ նախաձեռնությամբ: Նա նշել էր, որ «Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրման համար բանակցություններ են տեղի ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:

Հարցին, թե այս առումով նշված հանդիպումից հետո Արցախյան հարցում որոշակի զարգացումների կամ, այսպես ասած, ակտիվության կարելի՞ է սպասել, քաղաքագետը պատասխանեց. «Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում այդ ակտիվացումը կա սկսած Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումից, որին հաջորդեց նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ ակտիվացումը կա, և այդ ակտիվացումը որևէ ձևով չի կորրելացվում (հարաբերակցվում) թե՛ Պուտին–Էրդողան հանդիպման և թե՛ էրդողանի արած ինչ–որ հայտարարությունների հետ: Այդ հայտարարությունները ևս մեկ անգամ վերահաստատում են Թուրքիայի դիրքորոշումը: Թուրքիան անվերապահորեն սատարում է Ադրբեջանին իր այդ կարծր և ոչ իրատեսական դիրքորոշման մեջ: Մյուս կողմից էլ՝ մենք պետք է հաշվի առնենք, որ կա միայն մեկ հարթակ, որտեղ լուծվում է Արցախյան հարցը: Այդ հարթակը Մինսկի խմբի եռանախագահությունն է, որտեղ Թուրքիան անելիք չունի: Այս մասին պաշտոնական Երևանը բազմիցս է արտահայտվել: Ավելին՝ Էրդողանի ցանկությունները, հայտարարությունները, կապրիզներն ու քմահաճույքները չէի կապի այս գործընթացի ներքին տրամաբանության հետ»:

Դիտարկմանը, թե կան մտահոգություններ, որ ռուս–թուրքական շահերի համընկման դեպքում ՌԴ–ն կարող է Հայաստանին ստիպել տարածքներ զիջել, Ռ. Մեհրաբյանը նշեց. «Եթե ՌԴ–ն հայկական կողմին տարածքներ զիջելու առումով ինչ–որ ստիպողական քայլերի գնա, ապա Հայաստանի կողմից պողպատի և արճիճի կհանդիպի: Նման փորձ արդեն կա, երբ Սաֆանովի և Պոլյանիչկոյի միջոցով Ղարաբաղում «Կոլցո» օպերացիա են իրականացնում, տեռոր՝ հայ ազգաբնակչության դեմ: Ռուսները շատ լավ են հասկանում դա, և չեմ կարծում, որ հաշվի առնելով փորձը՝ պարզ պարտադրանքի կգնան»:




Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan