Երևան, 21.Հունվար.2018,
--
:
--
,

Լուծումը հեղափոխության մեջ է. մնացած ամեն ինչը գեղեցիկ խոսքեր են


Մեր հյուրն է Հայ ազգային կոնգրեսի անդամ Նարեկ Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է ձեր կարծիքը ազգ–բանակ հայեցակարգի վերաբերյալ:

– Ես ունեմ նույն վերաբերմունքը, ինչ 2016 թվականի դեկտեմբերի 17–ի իր ելույթում ձևակերպեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Նա էքսկուրս կատարեց աշխարհում հայտնի ազգ–բանակ մոդելների վրայով, հիմնականում անդրադարձավ շվեյցարական և իսրայելական մոդելներին: Ապա եզրահանգեց, որ հարկ չկա, որպեսզի մեր երկիրը գնա այդ ուղղությամբ:
Որովհետև մեր չորս հարևաններից երկուսի հետ մեր երկիրն ունի շատ լավ հարաբերություններ: Իսկ մյուս երկուսի ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կարող են կարգավորվել ղարաբաղյան հարցի լուծման պարագայում:

– Իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի վերաբերյա՞լ ինչպիսին է ձեր տեսակետը: Այն բավականին հակասական ընդունելություն ունի հասարակության մոտ:

– 2008 թվականից սկսած՝ մեր իշխանություններն անընդհատ նոր իդեաներ են հրապարակ հանում: Եվ ժամանակը ցույց է տալիս, որ, չնայած ցանկացած նոր գաղափար մատուցվում է որպես ժողովրդի համար շատ օգտակար մի բան, բայց իրականում հետապնդում է բոլորովին այլ նպատակներ:
Մի օրինակ՝ տեղադրվեցին արագաչափերը: Ներկայացվեց, որ դա արվում է վթարների թիվը նվազեցնելու և երթևեկությունը բարելավելու համար: Բայց պարզվեց, որ արագաչափերը ներդրվեցին ընդամենը ժողովրդից գումար կորզելու համար: Որովհետև գոյություն ունի վիճակագրություն, և թվերն ասում են, որ Հայաստանում կրկին մեծ է և՛ վթարների, և՛ զոհերի թիվը: Դրանք չեն նվազել:
Ինչ վերաբերում է այս օրինագծին, ապա ակնհայտ է, պարզից էլ պարզ է, որ Հայաստանի բնակչությունը պակասում է: Եվ այն թվերը, որոնք հայտարարվում են պաշտոնապես , աղերս չունեն իրականության հետ: Հայաստանի բնակչությունը ոչ թե 2,9 միլիոն է, այլ՝ այն չի անցնում 2,2 միլիոնից: Գուցե անգամ 2 միլիոնի էլ չի հասնում: Որովհետև կան բազմաթիվ հաշվարկի մեխանիզմներ, որոնք այդ մասին են ասում: Թեկուզ՝ հիմք ընդունենք նախորդ տարիների և այս վերջին տարիների ծնելիության համադրությունը:
Այնպես որ, պարզ է դառնում մի բան՝ այս օրինագծի նպատակը բանակում զինվորների թվի ավելացման մեջ է: Քանզի ակնհայտ է, որ այս հանցավոր իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով բանակում զինվորների թվը խիստ պակասել է: Այսինքն՝ ընդամենը փորձ է արվում բանակը համալրել զինվորներով:

– Թեկուզ դա՝ բանակի համալրումը: Այս փաստը չի՞ խոսում օրինագծի անհրաժեշտության մասին:

– Ոչ: Բոլորովին: Տեղի է ունենում հետևյալը. կատարվել է հանցագործություն: Ընդ որում, ես շատ հեշտությամբ կարող եմ ապացուցել, որ արտագաղթը պարզ հանցագործության հետևանք է: Եվ հիմա աղետալի հետևանքը փորձում են չեզոքացնել կամ մեղմել մեկ այլ հանցագործությամբ: Փորձում են հիմա էլ գիտությունը վնասելու ճանապարհով դա անել:
Իսկ սա արդեն դանդաղ գործող ռումբ է: Որովհետև գիտությանը տրված վնասը դուք չեք կարող մեկ տարվա մեջ վերականգնել: Կանցնի մի տասը տարի, քսան տարի, և կպարզվի, որ գիտությունը փոշիացված է, այն եղած՝ մի փշուր գիտությունն էլ այլևս չի մնացել:

– Ելքը ո՞րն է. ի՞նչ անել: Իրավիճակը սա է, դրանից փախչել չենք կարող:

– Ելքը հեղափոխությունն է: Արդեն բոլոր գծերն անցել են, արդեն ոչ մի նորմալ մեթոդ չի փրկի: Արդեն Սահմանադրությունը փոխված է, և Սերժ Սարգսյանը բացարձակ ու լիակատար իշխանություն ունի խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերի վրա, բացարձակ իշխանություն ունի երկրի բոլոր ֆինանսական հոսքերի վրա:
Եվ այս պայմաններում քաղաքական նորմալ միջոցներն այլևս չեն կարող օգնել: Ստեղծվել է հեղափոխական իրավիճակ, և հարկավոր է ուժով իշխանափոխություն կատարել:
Եթե լուծում է անհրաժեշտ, ապա լուծումը սա է: Իսկ եթե իրական լուծումը չենք ուզում, ապա կարելի է կանգնել ու ժամերով խոսել, թե ինչքան լավ օրենքներ կարելի է ընդունել: Այն դեպքում, երբ այդ օրենքները, միևնույն է, չեն գործելու:

Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս կստեղծեն Պատգամավորը քնել Է Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ Հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար մեղադրանքներ են առաջադրվել Կոուտինյոն հունվարին 25-ին կարող է նորամուտը նշել Բարսելոնայի կազմում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արկ է արձակել անօդաչու թռչող սարքից Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն Բորիս Ջոնսոնը կարեւորել Է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կամրջի կառուցումը Լարսում կուտակվել է 280 բեռնատար Նենադ Ինյացը հեռացել է «Բանանց»-ից Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Լաս Պալմաս-Վալենսիա. ուղիղ հեռարձակում Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով Մահացել է Սարգիս Հացպանյանը Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի Արամ Խաչատրյան-Սալվադոր Դալի հանդիպումն իրականում հորինված է. մասնագետը ներկայացնում է իրականությունը Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի տարելիցին Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan