Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Երիտասարդներին. Դա ձե՛ր ճակատագիրն է, բաց ճակատով գնացեք նրան ընդառաջ

Մեր հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը

– Պարոն Ադիբեկյան, ինչպիսի՞ն է ձեր կարծիքը ազգ–բանակ հայեցակարգի վերաբերյալ: Իրո՞ք դա օգտակար է այսօր մեր երկրին:

– Նախ՝ այն ունի օբյեկտիվ պատճառներ. մենք պատերազմող երկիր ենք և պետք է ունենանք բանակի այն ձևաչափը, որը թույլ կտա դիմակայել հնարավոր ռազմական գործողություններին:
Ընդհանրապես, հարձակվողը հարթավայրի վրա պետք է ունենա չորս անգամ մեծ ռազմական ուժ: Իսկ եթե տեղանքը լեռնային է, ապա նրա ուժերը պետք է լինեն մեկը ութի հարաբերակցությամբ: Ադրբեջանի բանակը 80–100 հազարանոց է: Մենք գոնե պետք է 50 հազարանոց բանակ ունենանք, որ դիմակայենք նրանց:
Իսկ մեզ մոտ կրճատվում է ծնելիությունը: Վերջին տարիներին ծնվում է մոտ 40 հազար երեխա, որից տղաները 20 հազարն են: Սրանց մի մասը տհաս են ծնվում, դառնում են հաշմանդամ: Եվ բանակի ենթակա տղաների քանակությունը իջնում–հասնում է 15–18 հազարի: Սա էլ՝ լավագույն դեպքում, եթե նրանց առողջական վիճակը լինում է բավարար:
Եթե արտագաղթ չլինի, այսինքն՝ երեխաներին երկրից չտանեն, ապա գոնե երկու տարում զորակոչիկների թիվը կհասնի մի 30 հազարի: Եվ եթե մի 10 հազար էլ ունենանք պայմանագրային ծառայողներ, ապա այդ ժամանակ մեր բանակը գոնե կլինի այնպիսին, ինչպիսին հարկավոր է եղած իրավիճակում: Բայց արտագաղթը մեզանից տանում է մեր երեխաներին, և ոչինչ այլևս չես կարող անել:
Շախմատում կա մի իրավիճակ, երբ քո քայլերը պարտադրված են, այլ բան անել չես կարող: Այն կոչվում է ցուգցվանգ: Մեր երկրում նախաձեռնվող այս ամենն էլ ցուգցվանգային քայլեր են, որոնք ուղղված են այս իրավիճակում մեր ռազմական ունակության պահպանմանը:
Այնպես որ, սպասենք այն բանին, որ ինչպես Իսրայելում է, կանանց էլ պարտադիր կերպով զորակոչեն բանակ: Ընդ որում, մի բան ասեմ՝ ամերիկյան բանակում կանայք և տղամարդիկ նույն բաղնիքում են լողանում և՝ նույն ժամին: Այսինքն՝ սեռային տարբերությունը ոչնչանում է, եթե դու դառնում ես զինվոր: Սա, իհարկե, ապագայի համար եմ ասում. հեռանկարում սա՛ էլ կարող է լինել:
Այնպես որ, սրանք առաջին ծաղիկներն են, պտուղները հետո կտեսնենք:

– Իսկ հեռանկարում սա ինչպե՞ս կանդրադառնա մեր երկրի վրա: Որովհետև պատմությունից հայտնի է, որ նման ռազմականացված հասարակությունները կենսունակ չեն:

– Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ մեկը մյուսին չի խանգարում, եթե կարողանում ես ներդաշնակ լուծումներ գտնել: Լինելով ընդամենը հինգ միլիոնանոց էթնոս՝ դիմակայում է 80 միլիոնանոց արաբական շրջապատին և նույնիսկ գերակայում է նրանց վրա: Եվ այս ամենը՝ իր կազմակերպվածության, իր ռազմական ուժի որակի և այդ ուժի օգտագործման մակարդակի շնորհիվ:
Ուստի, նորից եմ ասում՝ անդրադառնալով մեր հարցին. սա ցուգցվանգային վիճակ է, և մենք այլ տարբերակ չունենք: Հայաստանի երիտասարդը պետք է հասկանա, որ բանակ գնալը սեփական ճակատագրի և սեփական ժամանակի որոշակի զոհաբերություն է: Բայց դա է. իրեն այլ տարբերակ չի մնում:
Օրինակ, իմ սերնդից խոսեմ: Երկրորդ կուրսից ռազմական մեր ամբիոնը փակել են և մեզ տարել են բանակ: Բանն այն է, որ Խրուշչովը մեկ երրորդով կրճատեց սովետական բանակը՝ մոռանալով, որ հաջորդ տարիներին բանակ են գալու պատերազմի տարիներին ծնվածները: Իսկ այդ տարիներին ծնունդ համարյա չէր եղել:
Ուստի, բոլոր արտոնությունները հանեցին ու ամենքին բանակ տարան: Ինձ հետ, օրինակ, ծառայում էին դպրոցի երկու տնօրեն, մի քանի կոնստրուկտորական բյուրոների ղեկավարներ, որոնց այլ պարագաներում բանակ չէին բերի:
Հիմա՝ դա սերնդի ճակատագիր է: Ստոիկյան փիլիսոփայական ուսմունքն ասում է՝ մարդ պետք է իր ճակատագրին ընդառաջ գնա բաց ճակատով:
Նույնն էլ ես խորհուրդ եմ տալիս ներկա մեր սերնդին՝ դա ձեր ճակատագիրն է, բաց ճակատով ընդառաջ գնացեք նրան:

– Իսկ ժողովրդավարության առումով մեր երկիրը չի՞ տուժի:

– Ինձ թվում է՝ ոչ: Բանակը բավականին լավ դպրոց է բոլոր տղամարդկանց համար: Թող բանակը նրանց սովորեցնի կարգապահություն և նմանատիպ այլ հատկանիշներ ձևավորի մեջները: Ընդհանրապես բանակում շատ բան կա սովորելու:
Իսկ ժողովրդավարական արժեքները չեն տուժի, որովհետև զինվորը, վերադառնալով հասարակություն, գիտի՝ ինքը պաշտպանել է երկիրը, ուստի կարող է և պաշտպանել սեփական իրավունքները: Ավելին՝ ինձ թվում է, որ բանակում ծառայած տղամարդն ավելի լավ քաղաքացի կլինի ու իր իրավունքները կպաշտպանի, քան նա, ով բանակի բորշը չի կերել:

– Հեռանկարում ռազմական դիկտատուրայից չվախենա՞նք:

– Ո՛չ, ո՛չ. անհնար է ռազմական դիկտատուրա:


Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan