Երևան, 19.Հուլիս.2018,
--
:
--
,

Սորոսի փողերն ու զինապարտության մասին ՀՀ օրենքի նախագիծը


Երեկ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս հայտարարեց, որ «Հանրային օրակարգ» ՀԿ–ն վերջերս Սորոսի հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար դրամաշնորհ, որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի «Ազգ–բանակ» հայեցակարգը:

«Մի քանի օրվա մեջ է ստացվել այդ դրամաշնորհը, այն դեպքում, երբ առհասարակ դրամաշնորհ ստանում են 6 ամսից մինչև մեկ տարի ժամանակահատվածում: Իսկ այս դեպքում՝ դիմում գրելը և գրանտ ստանալը տևել է բառացիորեն մի քանի օր»,– ասաց պատգամավորը:

Հարցը պարզաբանելու համար «Փաստը» դիմեց «Հանրային օրակարգ» ՀԿ նախագահ Գեղամ Բաղդասարյանին, ով հաստատեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը նշված հիմնադրամից ստացել է դրամաշնորհ մի ծրագրի համար, որը կոչվում է «Ազգ–բանակ» հայեցակարգի հանրային փորձաքննություն: ՀԿ նախագահի խոսքով ծրագրի շրջանակներում նախատեսվում է այս տարեվերջին և հաջորդ տարի հասարակական կարծիքի ուսումնասիրություն իրականացնել:

«Նախատեսվում է փորձագիտական և սոցիոլոգիական հարցումներ իրականացնել, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ուսումնասիրելու ենք տարբեր երկրների նմանօրինակ փորձը: Բայց թե այս ամենն ինչ կապ ունի ուսանողական ցույցերի և դավադրաբանական տեսությունների հետ, ես բացարձակապես գաղափար չունեմ և չգիտեմ անգամ, թե ով ինչի համար է դա անում»,– ասաց Գ. Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչու է նման ուսումնասիրություն իրականացվում, երբ նախագիծը մինչ նշված ուսումնասիրության ավարտը կընդունվի, ՀԿ նախագահն ասաց.
«Ինչն է խանգարում, որ այս կամ այն օրենքի շուրջ կազմակերպությունն ուսումնասիրություն իրականացնի: Ինձ համար տարօրինակ է նաև, թե մարդիկ ինչ գիտեն հասարակական կարծիքի ուսումնասիության արդյունքների մասին, երբ այն անգամ չի էլ սկսվել»:

«Փաստ» օրաթերթ


loading...
Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan