Yerevan, 23.November.2017,
--
:
--
,

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաները Հայաստանում ապահովված են ինսուլինով և թեստ-երիզներով

 


Շաքարային դիաբետով հիվանդ 520 մինչ 18 տարեկան երեխա է հաշվառված Հայաստանում հոկտեմբեր ամսվա տվյալներով: Նրանցից յուրաքանչյուրին պետությունն ապահովում է  անվճար ինսուլինով, ինչպես նաև թեստ-երիզներով: Նոյեմբերի 14-ին՝ շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

«Առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ առկա է ինսուլինի  բացարձակ անբավարարություն: Եվ միակ լուծումն ինսուլին ստանալն է: Հայաստանում բոլոր երեխաներն ապահովված են ինսուլինով: Ունենք մարդկային ինսուլին և ինսուլինային անալոգներ, որոնք համարվում են նորագույն ինսուլիններ»,-ասաց Աղաջանովան:

Շաքարային դիաբետի վերահսկման համար անհրաժեշտ է օրական մի քանի անգամ չափել գլյուկոզան արյան մեջ՝ հասկանալու ինսուլինի դոզայի կամ սննդի մեջ կա փոփոխության անհրաժեշտություն: Արյան մեջ գլյուկոզայի քանակը որոշելու համար նախատեսված թեստ-երիզները 2016-ից  երեխաները պետությունից ստանում են անվճար:

«Ամսական մեկական տուփ տրվում է բոլոր երեխաներին: Նաև մեկական տուփ երեխաները ստանում են «Երազ» բարեգործական հիմնադրամի կողմից»,-ասաց գլխավոր մանկական էնդոկրինոլոգը:

Նրա խոսքով՝ պետությունը և բժիշկները ոչինչ չեն կարող անել առաջին տիպի դիաբետը կանխելու համար: Այդ տեսակի դիաբետը պայմանավորված է գենային մուտացիաներով և ոչ մի կանխարգելման միջոց ողջ աշխարհում չկա: 2-րդ տիպի շաքարային դիաբետը երեխաների դեպքում երիտասարդացել է: Այդ տիպի դիաբետով տառապող 4 երեխա ունենք Հայաստանում: Սակայն դիաբետի այդ տեսակը կանխարգելել կարելի է: Անհրաժեշտ է ճարպակալման և նստակյաց կյանքի դեմ պայքար:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan