Ереван, 23.Ноябрь.2017,
--
:
--
,

Բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել ավելի քան 514 հազար դրամ

 



ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նոյեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 46 իրավախախտում, որից 14-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.997.708 ՀՀ դրամ: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  արձանագրվել է իրավախախտման 37 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 9.993.008  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արարատում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքի (4 խմ) վերաբերյալ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 144.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի  վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 54.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Լոռիում հայտնաբերված ապօրինի ծառահատման 8 դեպքի (1 բոխի,  8 կաղնի, 1 հաճարենի, 2 հացենի, 1 թեղի, 9 ուռենի, 3 թխկի, տարբեր տեսակի 39 ծառ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 2.911.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և  վառելափայտի ապօրինի տեղափոխման 7 դեպքի (36.2 խմ փայտանյութ, 9.9 խմ թափուկ վառելափայտ, 3.8 խմ շինափայտ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 330.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 (2 ծառի ճյուղ) և վառելափայտի ապօրինի տեղափոխման 5 դեպք (9,3 խմ փայտանյութ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 220.642 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, վարույթները գտնվում են քննության ընթացքում:

Կոտայքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (2 ծառ) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 60.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (3.2 խմ փայտանյութ) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 115.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (47 ծառ և 12 ճյուղ՝ 3.8 խմ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 6.042.966 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, դեպքերի առթիվ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Շիրակում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 բարդի) վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (5 խմ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Վայոց ձորում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (11 ուռենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 99.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանում հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (9 ծառ, էտվել է 8 ծառ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում, որից 1 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, իսկ 2 դեպքի վերաբերյալ` Երևանի քաղաքապետարան:

Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում

 արձանագրվել է իրավախախտման 5 դեպք:

Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

Արմավիրում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 3 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ։

Կոտայքում  հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Գեղարքունիքում  հայտնաբերվել է 4.0 հա ռելիեֆի խախտման 1 դեպք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում

արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Գեղարքունիքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 116հատ 58կգ սիգ տեսակի ձուկ, որից 74 հատ 33 կգ ձուկը հանձնվել է Գավառի մանկատուն ՊՈԱԿ, իսկ 42 հատ 25 կգ՝ Ծովագյուղ համայնքի մանկապարտեզ):

Արմավիրում հայտնաբերված ձկան ապօրինի որսի 1 դեպքի (առգրավվել է 1 լոքո տեսակի ձուկ՝ 4.7 կգ) վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 4.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.000 ՀՀ դրամի չափով, որից՝

Արագածոտնում  1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Շիրակում 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 

Ընթացքի մեջ է գտնվում 14 գործ: 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 514.842 ՀՀ դրամ:      

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan