Yerevan, 23.November.2017,
--
:
--
,

Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ  նոյեմբերի 14-ին կայացավ Պարեկապահակային ծառայության գնդի գրավման  գործով առանձին վարույթով դատական նիստը: Այս գործով քննվում են մեղադրյալներ Արամ  Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ  Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի մասով գործերը:

 Մեղադրյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարան ներկայացրեց իր պաշտպանյալին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին միջնորդություն:

Պաշտպան Սիմոնյանի խոսքով՝  իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու կամ երկարաձգելու որևէ հիմք չկա:

Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ իր պաշտպանյալի կալանքի երկարաձգումը չի խախտում ներպետական որևէ օրենք, սակայն խախտում է  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ hոդվածի դրույթները: Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները՝ նշելով, որ իրենք ևս հանդես կգան նմանատիպ միջնորդությամբ: Միջնորդությանը դեմ հանդես եկավ մեղադրող կողմը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց  հետո  դատավոր Օհանյանը նշեց, որ դատարանը որոշել է մերժել պաշտպան Սիմոնյանի կողմից ներկայացված միջնորդությունը:

«Քրեական դատավարության օրենսգրքի 138 հոդվածի 6-րդ կետի համաձայն  դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում: Բացի այդ,մեր օրենսդրությամբ կալանքի երկարացման  ինստիտուտը նույնպես սահմանված չի: Իսկ Թորոս Թորոսյանի կալանքը որպես խափանման միջոց  փոփոխելու  մասով դատարանը որևէ հիմք չի տեսնում»,- ասաց դատավոր Օհանյանը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan