Yerevan, 23.November.2017,
--
:
--
,

Իջևանի դենդրոպարկի տնօրենը ցանկանում է այգին ազգային արժեք դարձնել

 


Իջևանի դենդրոպարկի այցելուները կարող են իրենց ցանկացած տնկին գնել ու իրենց անունով ծառ տնկել:

Լրագրողների հետ զրույցում Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանն ասաց, որ անվանական ցուցանակները հետզհետե կավելանան:

Էկո-մեդիա ցանցի լրագրողները ՀՀ բնապահպանության աջակցությամբ այց կատարեցին Տավուշի մարզ, որի ընթացքում եղան Իջևանի դենդրոպարկում:

Այնտեղ կան 600-ից ավելի ծառաթփատեսակ, ընդհանուր տարածքը 14 հա է:

«Ընդհանուր առմամբ 630 ծառ ու թուփ կան,  բայց դրանցից որոշները երաշտի պատճառով չորացել են, այժմ փորձում ենք վերականգնել։ Բացի դրանից` նորից բերում, համալրում ենք: Մեկը նվիրում է, մի տեղից ձեռք ենք բերում և փորձելու ենք 1000 տեսակն անցնել: Այսօր տեղի ծառերը հիմնականում մոտ 60 տարեկան են»,-ասաց տնօրենը և կատակեց, որ դրանք իր տարիքին են, իր քույրերն ու եղբայրներն են:

Սայադյանը շրջայցի ժամանակ լրագրողներին ներկայացնում էր բոլոր հետաքրքիր ու յուրօրինակ, ինչպես նաև արտասովոր ծառերը:

«Մեզ մոտ կա հատապտղային կենի, նաև մեկ այլ տեսակի կենի, որոնք «Կարմիր գրքում» գրանցված են, ինչպես նաև մետա սեքվոյա, դենդրոն սեքվոյա: Մեր դենդրոպարկում կա նաև աշխարհում միակ արջատխլենու ծառուղին»,- նշեց դենդրոպարկի տնօրենն ու հավելեց, որ բնապահպանության նախարարի կողմից բարյացակամ վերաբերմունք է տեսնում:

Նա մեծ հույս ունի, որ այս և մյուս դենդրոպարկերը ազգային արժեք կդառնան:

Տնօրենը նշեց, որ իրենք այգին համալրում են ծառատեսակներով և հիմնականում էկզոտիկ տեսակներ են ձեռք բերում: Սայադյանը շեշտեց նաև, որ իրենք տնկիներ են աճեցնում և հարուստ տնկանյութեր ունեն:

Դենդրոպարկում տեղադրված տաղավարները ցանկացողներին տրամադրվում են անվճար: Առաջիկայում տուրիստական հոսքեր ապահովելու համար նա նպատակ ունի խանութ բացել, որպեսզի ստացված ֆինանսներով ավելի զարգացնեն այգին:

Այգու մուտքն ազատ է և շատ են զբոսնողները, իրենց հանգիստն անցկացնողները:

Իջևանի դենդրոպարկի հիմնադիրն եղել է Մեխակ Սայադյանի հայրը`կենսաբանական գիտությունների թեկնածու, Իջևանի պատվավոր քաղաքացի Լյուդվիգ Սայադյանը: Նրա հուշարձանը տեղադրված է հենց մուտքի մոտ:

Այգու հիմնադրմանն աջակցել են նաև անտառագետներ Հայկ Հախինյանը և Գրիգոր Ադամյանը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan