Yerevan, 23.November.2017,
--
:
--
,

Շաքարային դիաբետով հիվանդների թիվը 17 տարում կրկնապատկվել է

 



Այս տարեսկզբին հաշվարկել են շաքարային դիաբետով 83 000 հիվանդ: 2000 թվականին  ցուցանիշը փոքր էր 2 անգամ՝ 40 000 հիվանդ:

Նոյեմբերի 14-ին՝ Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրը լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանն ասաց, որ շաքարային դիաբետով տառապող ոչ մի հիվանդ Հայաստանում չունի անհրաժեշտ դեղորայքի պակաս:

«Աշխարհում այսօր հաշվարկվում  է շաքարային դիաբետով հիվանդ մոտ 400 մլն մարդ: Տարեցտարի այդ թվերն աճում են: Նույն պատկերն է նաև Հայաստանում: Եթե 2000 թվականին ունեինք մոտ 40 000 դիաբետով հիվանդ մարդ, այս տարեսկզբին հաշվարկվել է մոտ 83 000: Տարեվերջին մենք կունենանք մոտ 90 000 հիվանդ»,-ասաց Թորոմանյանը:

83 000 հիվանդից 65 000-ը տառապում են երկրորդ տիպի շաքարային դիաբետով: Մնացածն ունեն առաջին տիպի շաքարային դիաբետ: Նրանց մոտ առկա է ինսուլինի բացարձակ անբավարարություն, ինչի պատճառով ինսուլինի ներարկումներ են ստանում: 

Կյանքում առաջին անգամ գրանցված շաքարային դիաբետի դեպքերը Հայաստանում կազմում են տարեկան 7 000-8 000 հիվանդ: 20 տարի առաջվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 5 անգամ:

ՄԱԿ-ի կողմից 2010-ին ընդունված որոշմամբ՝ բոլոր պետությունները պարտավորվում են զբաղվել դիաբետով հիվանդների խնդրով: Դիաբետի դեմ պայքարը հիմնվում է 4 հիմնաքարերի վրա՝ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, դեղորայքային բուժում և ինքնահսկողություն:

«Հայաստանում ապրող բոլոր մարդիկ, որոնք տառապում են շաքարային դիաբետով  և ինսուլինի ներարկման կարիք ունեն, պետության կողմից ապահովվում են դրանով: Ինսուլինի խնդիր այսօր հանրապետությունում չկա: «Հայաստան-Արցախ» հիմնադրամը ևս օգնություն է ցուցաբերում այն դեղորայքով, որը տարածված է զարգացած շատ երկրներում»,-ասաց Թորոմանյանն ու հավելեց՝ դեղերի տրամադրման ժամկետի ուշացման խնդիր ևս չունենք: 

Գլխավոր էնդոկրինոլոգի խոսքով՝ դիաբետի զարգացման գործոններից առաջինը ժառանգականությունն է՝ հիվանդների 50-70 տոկոսը դիաբետը ժառանգել են: Երկրորդ կարևոր գործոնը ճարպակալումն է, հետո՝ ճարպային նյութափոխանակության խանգարումները, արյան բարձր ճնշումը, ցածր ֆիզիկական ակտիվությունն ու սննդակարգը:

2020 թվականին սպասվում է 500 մլն դիաբետով հիվանդ ողջ աշխարհում: Աճի նման տեմպի դեպքում աշխարհի բնակչության 5-7 տոկոսը տառապելու է շաքարային դիաբետով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan