Yerevan, 18.November.2017,
--
:
--
,

Տարկետումը չի վերացվում, այլ հստակեցվում են դրա չափանիշները. Շարմազանով

 



ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը լուծում է անվտանգության խնդիր: Ազգային ժողովում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն և կարևորություն: Եթե կուզեք, այս խնդիրը նաև անվտանգության հիմնախնդիր է լուծում: Այս օրերին մենք տարբեր ծայրահեղությունների մեջ ընկանք, փորձեցինք հակադրել պաշտպանության, անվտանգության և կրթության ու գիտության խնդիրները: Ես կարծում եմ, որ անթույլատրելի է անվտանգության խնդիրները հակադրել կրթության և գիտության խնդիրներին, որովհետև անվտանգությունը վեր է ամեն ինչից: Սրանով մենք չենք ստորադասում կրթությունը և գիտությունը, բայց առանց ամուր և կայացած անվտանգության համակարգի, առանց կայացած պաշտպանական համակարգի մենք չենք կարող խոսել մրցունակ կրթության և գիտության մասին»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ շատ են խոսում տարկետման վերացման մասին՝ շեշտելով, որ օրենքի նախագծում նման բան գոյություն չունի: Նա հստակեցրեց, որ տարկետումը չի վերացվում, այլ հստակեցվում են դրա չափանիշները: «Ազգ-բանակը» շատ կարևոր գաղափար է: Մենք սատարում ենք այդ գաղափարին, և այնտեղ շատ էական նշանակություն ունեն «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս այն ուսանողներին, ովքեր ուսման ընթացքում պատրաստակամ են մարտական պատրաստություն անցնել, ապագայում պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ և գնալ, և ծառայել որպես սպա: Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ այս նախագծով սահմանվում է բժշկական բոլոր հետազոտությունների թափանցիկությունը: Այս նախագծով մենք նաև սոցիալական արդարության և հավասարության խնդիր ենք դնում»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով օրենքի նախագծից դժգոհ ուսանողների գործողություններին՝ Շարմազանովն ընդգծեց, որ դա նրանց իրավունքն է, սակայն շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները միշտ պատրաստ են եղել և պատրաստ են լսել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: «Դրա համար ենք մենք ուսանողներին առաջարկել ընդգրկվել այն աշխատանքային խմբում, որը կզբաղվի օրենքից բխող շուրջ 70 ենթաօրենսդրական ակտերի մշակմամբ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ պատգամավորներին կոչ անելով կողմ քվեարկել օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունելուն:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan