Երևան, 24.Հունվար.2018,
--
:
--
,

Տարկետումը չի վերացվում, այլ հստակեցվում են դրա չափանիշները. Շարմազանով

 



ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը լուծում է անվտանգության խնդիր: Ազգային ժողովում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն և կարևորություն: Եթե կուզեք, այս խնդիրը նաև անվտանգության հիմնախնդիր է լուծում: Այս օրերին մենք տարբեր ծայրահեղությունների մեջ ընկանք, փորձեցինք հակադրել պաշտպանության, անվտանգության և կրթության ու գիտության խնդիրները: Ես կարծում եմ, որ անթույլատրելի է անվտանգության խնդիրները հակադրել կրթության և գիտության խնդիրներին, որովհետև անվտանգությունը վեր է ամեն ինչից: Սրանով մենք չենք ստորադասում կրթությունը և գիտությունը, բայց առանց ամուր և կայացած անվտանգության համակարգի, առանց կայացած պաշտպանական համակարգի մենք չենք կարող խոսել մրցունակ կրթության և գիտության մասին»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ շատ են խոսում տարկետման վերացման մասին՝ շեշտելով, որ օրենքի նախագծում նման բան գոյություն չունի: Նա հստակեցրեց, որ տարկետումը չի վերացվում, այլ հստակեցվում են դրա չափանիշները: «Ազգ-բանակը» շատ կարևոր գաղափար է: Մենք սատարում ենք այդ գաղափարին, և այնտեղ շատ էական նշանակություն ունեն «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս այն ուսանողներին, ովքեր ուսման ընթացքում պատրաստակամ են մարտական պատրաստություն անցնել, ապագայում պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ և գնալ, և ծառայել որպես սպա: Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ այս նախագծով սահմանվում է բժշկական բոլոր հետազոտությունների թափանցիկությունը: Այս նախագծով մենք նաև սոցիալական արդարության և հավասարության խնդիր ենք դնում»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով օրենքի նախագծից դժգոհ ուսանողների գործողություններին՝ Շարմազանովն ընդգծեց, որ դա նրանց իրավունքն է, սակայն շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները միշտ պատրաստ են եղել և պատրաստ են լսել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: «Դրա համար ենք մենք ուսանողներին առաջարկել ընդգրկվել այն աշխատանքային խմբում, որը կզբաղվի օրենքից բխող շուրջ 70 ենթաօրենսդրական ակտերի մշակմամբ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ պատգամավորներին կոչ անելով կողմ քվեարկել օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունելուն:

loading...
Թռչնաբույծների միության նախագահ. «Տեղական արտադրության 7% աճ ենք նախատեսել» Գյուղացու վրա «հալ» չկա Զննումներ՝ «Թեղուտ» ՓԲԸ–ի տարածքում. արտահոսք չկա Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Վահան Բադասյան. «Ռուսաստանը նեյտրալիտետ չի պահպանում». սպառազինության հավասարակշռությունն ինքներս ենք լուծել Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանի հետքերով Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմում հետևում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը Համշենահայերը դիմել են Գարո Փայլանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար Ավարտվեց հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan