Yerevan, 18.November.2017,
--
:
--
,

Խոսքային խանգարումներից ամենատարածվածը հնչյունային խնդիրն է. այսօր Լոգոպեդի միջազգային օրն է

 

 Լոգոպեդի օրն ամբողջ աշխարհում նշում են նոյեմբերի 14-ին: Հայաստանում խոսքային խանգարումներից ամենատարածվածը հնչյունային խնդիրն է: Դրանք 3-4 անգամ ավելի շատ դրսեւորվում են տղա երեխաների շրջանում:

Լոգոպեդ Սոնա Սարգսյանի խոսքով՝ տղաների մոտ խոսքային խանգարումների պատճառը թույլ զարգացած նյարդային համակարգն է: Մասնագետի խոսքով` խոսքի հետ կապված խնդիրներ ավելի շատ հանդիպում են նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում: «Խոսքային խանգարումներից ամենատարածված խնդիրներից է նաեւ խոսքի զարգացման հապավումը, երբ երեխաներն ավելի ուշ են սկսում խոսել, իսկ դրանից հետո նոր արդեն խոսքի ամբողջական բացակայության խնդիրն է»,- ասաց նա:

Հայաստանում լոգոպեդի մասնագիտությունը տարեցտարի ավելի ակտուալ է դառնում: «Հնչյունային խնդիրներ ունեցող բալիկները հատկապես մանկապարտեզներում շատ են»,-ասաց Սոնա Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք կարող են ինքնուրույն անցնել մինչեւ երեխայի հինգ տարին լրանալը: «Եթե երեխայի հինգ տարին լրանալուց հետո նա հնչյունային խնդիրներ ունի, պետք է դիմել մասնագետի օգնությանը»,- ասաց մասնագետը:

Լոգոպեդիան մարդասիրական գիտություն է, որի մասնագետը՝ լոգոպեդը,  օգնում է կյանքի տարբեր փուլերում խոսքային խանգարումներին բախվող մարդկանց շտկել առկա խնդիրները: Առաջին լոգոպեդները կարողացել են վերացնել սահմանափակ թվով խանգարումներ և միայն 19-րդ դարի վերջում, շնորհիվ բազմաթիվ գիտափորձերի ու մեթոդիկաների, նրանք կարողացան նոր փուլ թևակոխել:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan