Yerevan, 23.November.2017,
--
:
--
,

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է զինծառայությունից տարկետման իրավունքը սահմանափակող օրինագիծը

 


 Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ նախագծում առկա նորամուծությունները նպատակ ունեն լուծել տարիների ընթացքում կուտակված խնդիրներ պաշտպանության համակարգում, գիտակրթական ոլորտում, պահեստազորային պատրաստության հետ կապված հարցերում, սոցիալական արդարության և ծառայության նկատմամբ հավասարության սկզբունքների վերաարժևորման մեջ: «Մասնավորապես, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հիմքերի ցանկից հանվել են գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը միաժամանակ մինչև օրենքի ուժի մեջ մտնելն ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ արդեն իսկ տարկետում ստացած անձանց համար պահպանվում է նշված իրավունքը մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը»,- ընդգծեց Զաքարյանը:

Տարկետման հիմքերի ցանկից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը , որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով՝ ի դեմս բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած այն անձանց, ովքեր ցանկություն կունենան ուսումնառության ընթացքում անցնել ռազմական պատրաստություն, իսկ ուսման ավարտից հետո պաշտպանության նախարարության հետ կկնքեն պայմանագրային սպայական ծառայության անցնելու պայմանագիր՝ երեք տարի ժամկետով պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով: «Մանրամասները կսահմանվեն կառավարության կողմից սահմանված ենթաօրենսդրական ակտերով»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Թափանցիկության, արդարության ապահովման և հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով ծավալուն փոփոխություններ են նախատեսված զորակոչի ենթակա անձանց և զինծառայողների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացում, որի շրջանակներում հետազոտության և փորձաքննության կարգերը, զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ առաջացնող հիվանդությունների ցանկը սահմանելու է կառավարության որոշմամբ: «Զորակոչն ապահովող մարմինների ցանկից հանվել են մարզպետների կողմից ստեղծվող տեղական զորակոչային հանձնաժողովները, հստակեցվել են զորակոչի կազմակերպումը և իրականացման գործընթացում զինվորական կոմիսարների, մարզային և հանրապետական զորակոչային հանձնաժողովների իրավասությունները»,- մանրամասնեց փոխնախարարը:

Համապատասխան հիմքեր ունեցող զորակոչիկների բնակության վայրին մոտ զորամասում ծառայության նշանակվելու արտոնությունները փոխարինվել են զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չընդգրկվելու և յուրաքանչյուր 6 ամիս լրացուցիչ արձակուրդ ստանալու իրավունքով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan