Yerevan, 18.November.2017,
--
:
--
,

Դատախազը պահանջեց հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաներին դատապարտել տասը և ինը տարվա ազատազրկման

 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ լսվեց հարկայինի երկու բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործը: Խոսքը Մյասնիկյանի շրջանի հարկայինի նախկին պետ Գագիկ Մազմանյանի և Էջմիածնի հարկայինի նախկին պետ Արամ Հովսեփյանի մասին է:

Այդ գործով արդեն 6 տարվա ազատազրկում է ստացել գործարար Ռուզան Միշայի Աբրահամյանը, ով պատիժը կրում է Աբովյանի «կանանց գաղութում»: Վերոնշյալ պաշտոնյաների նկատմամբ քրգործը հարուցվել է հենց Ռուզան Աբրահամյանի ցուցմունքների հիման վրա: Նախնական փուլում Ա. Հովհաննիսյանը մեղադրվում էր Ռ. Աբրահամյանից 70.000, իսկ Գ. Մազմանյանը 200.000 դոլար կաշառք ստանալու մեջ: Այնուհետև, երբ գործը դատարան մտավ, «պատկերը» փոխվեց. այս պաշտոնատար անձինք մեղադրվեցին պաշտոնեական դիրքի չարաշահման և 40.000-ական դոլար կաշառք ստանալու մեջ:

Այժմ արդեն պատկերը բոլորովին այլ է: Ռուզան Աբրահամյանի գործն առանձնացվել է այս գործից, և նա ոչ մի հարցով դատարան չի կանչվում: Իսկ ամբաստանյալներն էլ մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Ռուզան Աբրահամյանը, ըստ ցուցմունքների, երկուսին էլ կաշառքը տվել էր հարկային դաշտում իր կազմակերպությունների անձեռնմխելիությունն ապահովելու համար:

Գագիկ Մազմանյանի գործով ապացուցվել է նաև, որ Ռուզան Աբրահամյանը մոտ չորս տարի շարունակ մուծել է Գագիկ Մազմանյանի անձնական բոլոր կոմունալ ծախսերն ու հեռախոսավարձերը:

Երկար ձգձգվող դատական նիստը վերջապես կայացավ: Հրապարակվեց դատախազի մեղադրական ճառը: Դատախազը դատարանից պահանջեց Գագիկ Մազմանյանին դատապարտել տասը, իսկ Արամ Հովսեփյանին՝ ինը տարվա ազատազրկման:

 

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan