Yerevan, 23.November.2017,
--
:
--
,

Ջինը դուրս է եկել շշից. թուրքական ազգայնամոլության համար կերակուր է անհրաժեշտ


Մեր հյուրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը

– Պարոն Ալվրցյան, ազգայնականությունն ավելանում է թուրքական քաղաքականության մեջ, դա ինչպե՞ս կանդրադառնա հայերի վրա:

– Մի դիտարկում՝ Թուրքիայի մասին խոսելիս պետք է օգտագործենք ազգայնամոլություն բառը: Որովհետև այս երկրում հենց ազգայնամոլությունն է, որ մոլեգնում է: Ընդ որում՝ ֆաշիզմի հասնող շեշտադրումներով. թուրքերը բացառիկ ազգ են, իսկ մյուսներն ընդհանրապես ազգ չեն: Դպրոցներից սկսած այդ են քարոզում. թուրք ազգը աշխատասեր է, գեղեցիկ է, իսկ մյուս ազգերը, հատկապես՝ հայերն ու հույները, դավաճաններ են:
Ավելին՝ հանրապետական շրջանի պատմաբանների առաջին սերնդի կողմից ստեղծվեցին դասագրքեր, պատմագիտական գրքեր, որ ասվում էր, որ թուրք ազգը նաև աշխարհի հնագույն ազգն է: Որ Ադամն էլ է թուրք: Որ բոլոր ազգերի մշակույթը, գիր ու գրականությունն իրենցից է գալիս, մի խոսքով՝ աշխարհի քաղաքակրթության հիմքն իրենք են:
Այս մոտեցումները Թուրքիայում պարարտ հող ունեցան հատկապես 20–րդ դարի 30–40–ական թվականներին, երբ Եվրոպայում ֆաշիզմն էր մոլեգնում: Հետագայում էլ դրանք չնվազեցին, պարզապես անցան ընդհատակ: Որովհետև թուրքերը շատ արագ կարողանում են կողմնորոշվել: Հայտարարեցին կեղծ ժողովրդավարական գաղափարներ, աշխարհիկություն և այլն, և այլն: Նրանք միշտ էլ կարողանում են աշխարհին խաբել:
Սակայն իրական գործընթացները ցույց տվեցին, որ Թուրքիան չի փոխվել, թուրքը չի փոխվել: Եվ երբեք չեն էլ փոխվելու: Նրանց համար այլ ազգ գոյություն չունի, բացի իրենցից: Եվ պատրաստ են վերջնականապես բոլորին ջնջել–ոչնչացնել:
Եվ ինչքան ազգային փոքրամասնությունների իրավունքները բարձրաձայնվում են աշխարհում, ինչքան դրանք պաշտպանություն են գտնում, թուրքերն ավելի ու ավելի են ագրեսիվ դառնում և ահագնացնում իրենց ազգայնամոլությունը:
Հիմա կրկին ջինը դուրս է եկել շշից: Բանը նրան է հասել, որ արդեն Էրդողանը երեկվա իր գործընկերներին է թշնամիներ համարում: Եվ ապստամբների ուրվականներ է տեսնում ամենուր:
Նա գիտի մեկ բան՝ թուրքական ազգայնամոլության համար կերակուր է պետք: Եվ բացի թուրք ընդդիմադիրներից, նաև ազգային փոքրամասնություններին է ցանկանում որպես կերակուր մատուցել:

– Ի՞նչ է սպասվում մեզ. վտանգ սպառնո՞ւմ է:

– Անշուշտ: Թուրքիայում եղած բոլոր նման իրադարձությունները հղի են մեծ վտանգով: Գիտենք, որ բոլոր ժամանակներում էլ ազգայնամոլության վերելքն ուղեկցվել է կոտորածներով՝ փոքր կամ զանգվածային:

– Ինչպե՞ս կարելի է խուսափել, դեմն առնել: Ի վերջո, այդքան փորձ ունենք:

– Իսկ ո՞վ պետք է դեմն առնի: Սա՛ պետք է ճշտենք:

– Մենք այսօր պետություն ունենք նաև:

– Իսկ քո պետությունն ի՞նչ կարող է անել Թուրքիայում: Պետություն, որը ռազմաքաղաքական, տնտեսական նաև տարածքային առումով անհամեմատ փոքր է, անհամեմատ թույլ է նրանից: Միաժամանակ մեկ այլ ճակատում, կրկին թուրքական այլ պետության հետ, արյունաքամ պատերազմի մեջ է: Զինադադարից անցել է 23 տարի, բայց ամեն տարի զոհեր ենք տալիս:

– Ի՞նչ է, պետք է ձեռքներս ծալենք ու նստե՞նք:

– Ոչ: Կան ատյաններ, որտեղ մեր պետությունը կարող է այդ մասին խոսել, հարցերը բարձրաձայնել: Բայց մեր պետական իշխանությունները պետք է որոշեն՝ իրե՞նք անեն, թե պետք է դա անել աշխարհասփյուռ հայերի ջանքերը գործադրելու միջոցով, օգտագործելով նրանց քաղաքական, լրատվական, նյութական, լոբբիստական և այլևայլ միջոցներն ու հնարավորությունները:

– Թուրքիայում այսօր կան նաև ՀՀ քաղաքացիներ: Այս փաստն առավել խոցելի չի՞ դարձնում մեր իշխանություններին, որպեսզի չկարողանա որևէ կտրուկ քայլի դիմել:

– Նա ի՞նչ կտրուկ քայլի կարող է դիմել, երբ չկա դիվանագիտական որևէ հարաբերություն: Նավատո՞րմ պետք է ծով մտցնենք կամ ցամաքային բանակնե՞ր պետք է շարժենք Թուրքիայի դեմ: Ի՞նչ պետք է անենք:
Ուստի, կրկնում եմ՝ պետք է օգտվել լոբբիստական մեր կապերից, միջազգային հարթակներից, համաշխարհային մամուլի էջերից: Եվ այս ամենին ի սպաս դնել ողջ հայության ներուժը: Ընդհուպ՝ օգտագործել նաև դատարանները:
Սրանք են մեր լծակները, ուրիշը չունենք:

– Վերջին շրջանում համշենահայության հետ վատ միջադեպեր եղան. ի՞նչ էր կատարվում այնտեղ:

– Հայախոս համշենահայերի շրջանում կատարվեցին ձերբակալություններ: Ձերբակալվեց ձախակողմյան հայտնի գործիչ–մտավորականի կինը, ով իր հայացքների համար ինը տարի նստած էր եղել թուրքական բանտում: Կինը երեք ամսով ազատազրկված է:
Դրանից հետո նաև ձերբակալեցին ամուսնուն, ապա՝ ուրիշ համշենահայերի, հատկապես՝ մտավորականների:
Անշուշտ, բացահայտորեն չի ներկայացվում, որ ձերբակալությունները կատարվում են ազգային հողի վրա: Բայց իշխանությունները լավ գիտեն, որ այս մարդիկ հայ են և ունեն ազատական հայացքներ: Նաև ընդգրկված են թուրքական ժողովրդավարական շարժումների մեջ:
Ընդ որում, ասեմ, որ երբ մի քանի տարի առաջ Էրդողանը եկել էր Խոպա քաղաք՝ նախընտրական քարոզարշավ անցկացնելու, համշենահայերը հարձակվեցին նրա պահակազորի վրա, մեկին ծեծեցին, մյուսների վրա քարեր ու փայտեր նետեցին: Ու Էրդողանը մի կերպ փախավ այստեղից:
Հիմա կարծես թե վրեժխնդիր է լինում այս մարդկանցից, և սկսվել է համշենահայերի նկատմամբ բռնությունների շրջանը: Տեսնենք, թե մինչև ո՞ւր կհասնի:



Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan