Երևան, 26.Ապրիլ.2018,
--
:
--
,

Հրաչյա Պետրոսյան. «Մեզ մոտ սեյսմիկ իրավիճակը ֆոնի սահմաններում է». ամեն ինչ արվում է, որ Սպիտակի աղետը լինի վերջինը


Նոյեմբերի 12–ին Իրանում գրանցված 7,2 մագնիտուդով երկրաշարժն ավելի քան 300 մարդկային զոհերի, ավերածությունների պատճառ դարձավ: Աղետի հետևանքով ավելի քան 5500 վիրավոր կա, տասնյակ հազարավոր մարդիկ անօթևան են մնացել: Վերոնշյալն Արտակարգ իրավիճակների նախարարի սեյսմիկ պաշտպանության և անվտանգության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանի ունեցած տվյալներն են: Նրա խոսքով՝ Իրանում տեղի ունեցածը որակվում է որպես ուժեղ երկրաշարժ:

«Էպիկենտրոնը Երևանից 600 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ Հայաստանի մոտակա սահմանից՝ մոտ 450 կմ: Երկրաշարժը մինչև 3 բալ ուժգնությամբ զգացել են նաև ՀՀ առանձին բնակավայրերում: Սեյսմոտեկտոնական առումով այդ տարածքը գտնվում է Արաբական և Եվրասիական սալերի բախման գոտում: Արաբական սալը տարեկան մինչև 20 մմ շարժվում է դեպի հյուսիս, իսկ Եվրասիական սալն անշարժ է համարվում, ինչի հետևանքով այս տարածքը ճզմվում է: Երկրակեղևում տեղի է ունենում տեկտոնական լարումների կուտակում, որն, ի վերջո, երկրաշարժի է հանգեցնում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հրաչյա Պետրոսյանը:

ԱԻՆ պաշտոնյան շեշտեց՝ էպիկենտրոնը մեր տարածքից համեմատաբար հեռու է գտնվում. «Այդ պատճառով մենք հիմքեր չունենք ասելու, թե նշված երկրաշարժը մեզ մոտ որևէ ուժեղ երկրաշարժի կարող է հանգեցնել: Մեզ մոտ սեյսմիկ իրավիճակը ֆոնի սահմաններում է: Սեյսմիկ պաշտպանության ծառայության ազգային դիտացանցի դիտակետերում որևէ արտառոց կամ անոմալ երևույթներ չենք առանձնացրել: Մենք անհանգստանալու որևէ հիմք չունենք: Ի դեպ՝ Իրանը ավելի ուժեղ սեյսմաակտիվ գոտի է, քան Հայաստանը: Իրանում ավելի ուժեղ երկրաշարժեր են եղել, որպիսիք Հայաստանի տարածքում չեն գրանցվել նույնիսկ պատմական ժամանակահատվածում»,– ասաց Հ. Պետրոսյանը՝ հավելելով, որ ուժգին երկրաշարժեր Իրանի տարածքում գրանցվել են նաև 1990, 1997 և 2003 թվականներին:

Նկատենք, որ հասարակության մեջ շատ հաճախ փորձում են եղանակային պայմաններից ելնելով «կանխատեսումներ» անել: Օրինակ՝ կա կարծիք, որ եթե ձմռանը համեմատաբար տաք է, դա կարող է վտանգավոր լինել:

Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ սա կարծրատիպ է, որևէ գիտական հիմք չկա: «Երկրաշարժերը կարող են գրանցվել ցանկացած եղանակի և ժամի: Երկրաշարժը «հաշվի չի առնում» աշխարհագրական սահմանները: Դրանք պրոցեսներ են, որոնք ձևավորվում են մեծ խորությունների վրա: Նույնիսկ հարյուրավոր կմ խորության վրա է ձևավորվում օջախը: Կոնկրետ Իրանի և ՀՀ–ի տարածքում երկրաշարժերի օջախները մինչև 30–35 կմ խորության վրա են ձևավորվում»,–նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նույնիսկ այդ համեմատաբար փոքր խորությունների դեպքում եղանակը չի կարող ազդել երկրաշարժի առաջացման վրա:

Ինչ վերաբերում է երկրաշարժերի կանխատեսման մեխանիզմներին, նախարարի խորհրդականն ասաց. «Մենք կարող ենք նվազեցնել հնարավոր աղետի ռիսկը: Խոսքը ոչ միայն երկրաշարժի, այլև մյուս բնական աղետների մասին է: Բայց կոնկրետ ուժեղ երկրաշարժը կանխելն, իհարկե, հնարավոր չէ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող ենք այն կանխատեսել: Համաշխարհային մասշտաբով երկրաշարժի կանխատեսումը ծանր և լուրջ գիտական խնդիր է, որն ընդհանուր լուծում դեռ չունի: Ռուսների, ճապոնացիների, չինացիների ու նաև մեր ծառայությունում այդ առումով առանձին հաջողություններ կան: Բայց, ցավոք սրտի, ընդհանուր գիտական լուծում դեռ չկա: Չկա մի բանաձև, որը 100 տոկոս հավանականությամբ կկանխատեսի երկրաշարժը»:

Հրաչյա Պետրոսյանն, ամեն դեպքում, բարձր է գնահատում թե՛ ԱԻՆ–ի և թե՛ մյուս բոլոր կառույցների պատրաստվածությունը:
«Մենք ունենք կայացած նախարարություն և կառույցներ, և ամեն ինչ արվում է, որ Արցախում և ՀՀ–ում Սպիտակի աղետը լինի վերջինը: Պետությունը նախկինում բացարձակ անպատրաստ էր նման աղետի, դրա համար էլ Սպիտակի երկրաշարժը վերածվեց աղետի: Այսօր ամեն ինչ արվում է, որ աղետ չլինի»,– եզրափակեց նա:



Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին» ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan