Yerevan, 23.November.2017,
--
:
--
,

Թրամփն արաբաիսրայելական հաշտության նոր պլան է հեղինակել


Անցած շաբաթ տեղեկացանք, որ Սաուդյան Արաբիան նոր վերջնագիր է ներկայացրել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին՝ պահանջելով համաձայնել Վաշինգտոնի հեղինակած արաբաիսրայելական խաղաղության նախաձեռնությանը: Հակառակ պարագայում Էր–Ռիադը սպառնացել է ամեն բան անել, որպեսզի Պաղեստինում իշխանափոխություն կայանա, իսկ առանձին արաբական աղբյուրների տեղեկացմամբ՝ «Աբբասը գլուխը դնելու տեղ էլ չգտնի իր համար»:

Հետաքրքիր է, որ թե՛ արաբական, թե՛ իսրայելական մեդիան երկու օր շարունակ խորհրդավոր լռություն էին պահպանում խնդրո առարկայի վերաբերյալ, իսկ ամերիկյան մեդիան էլ իր հերթին որևէ նոր մանրամասն չէր հաղորդում նախաձեռնության վերաբերյալ: Հանգստյան օրերին էլ միայն The New York Times–ն անդրադարձավ խնդրին՝ գրելով, թե ԱՄՆ նախագահի նոր՝ փաթեթային նախաձեռնությունն էականորեն է տարբերվում բոլոր մնացած առաջարկներից, դրանց թվում՝ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի շրջանակային համաձայնագրից հենց միայն այն բանով, որ խիստ դետալային է դիտարկում հակամարտության բոլոր մանր ու մեծ խնդիրները և ոչ թե միջանկյալ, այլ վերջնական լուծում է առաջարկում անլուծելի թվացող այնպիսի խնդիրների վերաբերյալ, ինչպիսին Պաղեստինի ինքնավարության ճակատագիրն է, Երուսաղեմի կարգավիճակը, երկու երկրների սահմանների, նոր բնակավայրերի հետ կապված հարցերը:

Եթե հիշում եք, նախկինում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բոլոր այս տարիներին բարձրաձայնված՝ «Երկու պետություն երկու ազգերի համար» բանաձևն արաբաիսրայելական հակամարտության լուծման միակ հնարավոր մոդելը չէ: Սակայն, ինչպես The New York Times–ի աղբյուրներն են հավաստել, Թրամփն ինքն էլ է շեղվել դրանից և իր նոր նախաձեռնությունը հենց այդ բանաձևի վրա է կառուցել: Եվ չնայած այդ առիթով Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը հայտարարել է, որ «ԱՄՆ–ը ոչ թե կամենում է կողմերին ինչ–որ բան պարտադրել, այլ օգնել, որպեսզի տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների կյանքը բարելավվի», ակնհայտ է, որ ընտրվել է հատկապես ճնշումներ գործադրելու ճանապարհը և կոնկրետ Պաղեստինի դեպքում հիմնական բեռը Սաուդյան Արաբիայի ուսերին է դրվել: Մյուս կողմից էլ՝ քանի որ Համաձայնագիրը Մերձավոր Արևելքի այլ ասպեկտներ էլ է ընդգրկելու, մասնավորապես՝ հաշվի են առնվելու Իսրայելի հյուսիսային սահմաններում առկա իրավիճակն ու հարևան Սիրիայում Իրանի աճող դերակատարման գործոնը, Իսրայելում նույնպես անհանգիստ են, և շատերն են կասկածում, որ «Իրանի չեզոքացման դիմաց Թել Ավիվը ստիպված է լինելու պաղեստինյան ոսկեդրամով հատուցել»: Այլ կերպ ասած՝ գնալ որոշակի զիջումների, օրինակ, օկուպացված տարածքներում այլևս հրեական բնակավայրեր չկառուցելու կամ Հուդան ու Սամարիան արաբների վերահսկողությանը հանձնելու տեսքով, որոնք այլ պայմաններում նույնիսկ քննության չէին առնվի:

«Թրամփի քաղաքականությունը նոր–նոր է ձևավորվում: Գուցե ինչ–որ մեկը շշնջացել է նրա ականջին, որ սա հենց այն պահն է, երբ հնարավոր է շատ արագ համաձայնության գալ հրեաների ու պաղեստինցիների միջև, հնարավոր է՝ ինչ–որ մեկը համոզել է, որ սա Մանհեթենի կենտրոնում տուն գնելու գործարքի պես մի բան է: Բայց նա շատ արագ կհասկանա, որ դա այդպես չէ»,– հայտարարել է Իսրայելի ԱԳՆ նախկին տնօրեն Դորի Գոլդը, որն ըստ իսրայելական մամուլի՝ շատ շուտով փոխարինելու է Իցխակ Մոլխոյին՝ Պաղեստինի հետ բանակցություններում Իսրայելի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:

Բնականաբար, Իսրայել–ԱՄՆ–Արաբիա հակաիրանական քաղաքականության պատճառով վտանգի տրամադրություններ են հասունանում նաև Ռամալլայում և հատկապես՝ ՀԱՄԱՍ–ի շարքերում, որը նոր–նոր էր ազգային համաձայնության եկել ՖԱԹՀԻ–ի և Մահմուդ Աբբասի հետ: Բայց բոլոր տեսակետներն, իհարկե, կձևակերպվեն միայն այն բանից հետո, երբ կողմերը հանրության մակարդակում տեղեկանան ամերիկյան նոր նախաձեռնության վերաբերյալ: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է նաև ողջ արաբական աշխարհին և, իհարկե, Իրանին, որոնք նույնպես անմասն չեն մնա գործընթացներից:

Գոհար Սիմոնյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan