Ереван, 23.Ноябрь.2017,
--
:
--
,

Յուրահատուկ հաշվեհարդար` «հայերի կողմից օկուպացված Ղարաբաղ» այցելելու համար



Այն, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, մեղմ ասած, Ադրբեջանի աչքի լույսը չէ, արդեն գիտեն բոլորը: Սակայն այն, որ բազմաթիվ ադրբեջանցիներ Լապշինի նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունք են տածում ու այդ մասին բարձրաձայնում, պարզ դարձավ օրերս:

Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր, որ վերջերս իր էջում հայտնաբերել է բազմաթիվ չկարդացված նամակներ: Դրանք սոցցանցում իր ընկերները չհամարվող մարդկանցից ուղարկված նամակներ են եղել:

Դրանք Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատ արձակվելու օրն ուղարկված նամակներն են, որոնց ճնշող մեծամասնության բովանդակությունը Ադրբեջանի քաղաքացիների և կամ պարզապես ադրբեջանցիների կողմից սպառնալիքներն են: Օրինակ՝ դրանցից մեկը. «Պետք չէր, որ մեր նախագահ Իլհամ Ալիևը քեզ բաց թողներ, պետք էր քեզ մի լավ... (այստեղ ցենզուրայից դուրս արտահայտություն է,– խմբ.), որպեսզի իմանայիր՝ ինչպես այցելել հայերի կողմից օկուպացված Ղարաբաղը»:

Լապշինի հետաքրքրասիրությունն ամեն դեպքում տեղի է տվել և նա որոշել է կարդալ այդ բոլոր նամակները: Այսպիսով, նա արձանագրել էր, որ վատ բաներ են գրել 112 մարդ, որոնց 90%–ն Ադրբեջանի քաղաքացիներ են՝ Բաքու, Գյանջա, Եվլախ քաղաքներից, սփյուռքում բնակվող ադրբեջանցիները 8% են եղել՝ Մոսկվա, Կիև ու Մինսկ քաղաքներից, և մեկ տոկոսն էլ եղել են Իսրայելում բնակվող լեռնային հրեաները:
Այս բոլորի շարքում Լապշինի համար տարօրինակ էր նաև երկու հայի առկայությունը, ովքեր համարում էին Լապշինին Ադրբեջանի վրա աշխատող լրտես և նույնպես նրա հետ հաշվեհարդար տեսնելու ցանկություն էին արտահայտել: Վերջին փաստը տարօրինակ է, թերևս, ոչ միայն Լապշինի, այլև մեզ համար:

Ներկայացնենք Լապշինի կողմից արված «հետազոտությունը».
• 112–ց 100–ը սպառնացել են բռնի սեռական հարաբերություններ ունենալ իր հետ,
• 112–ից 80 վիրավորել են նրա մորը, իսկ 55–ը՝ հորը,
• 112–ից 43–ը զղջում էին, որ Հիտլերը ժամանակին բոլոր հրեաներին չի ոչնչացրել: Ի դեպ վերջին ցուցանիշը Լապշինին բավական մտահոգել էր, քանի որ ինչպես ինքն էր գրել՝ միշտ կարծում էր, որ ադրբեջանցիներն ու հրեաները ապրել են խաղաղության ու բարեկամության մեջ և հակասեմիտիզմ այդ հարաբերություններում չի եղել:
• Եվ ի վերջո՝ 112–ից 30–ը սպառնում էին բռնել ու կտոր–կտոր անել նրան:

Դե արի ու այդքան «բարեմաղթանքներից» հետո հանգիստ քնիր, առավել ևս՝ շրջիր աշխարհեաշխարհ, ինչը բլոգերի աշխատանքի ու կյանքի անբաժանելի մասն է կազմում: Իհարկե, Լապշինի պես ազատամիտ մարդու համար այս բոլոր սպառնալիքները միայն ևս մեկ անգամ ժպտալու առիթ են տվել: Ի դեպ, Լապշինի ընկերներից մեկն առաջարկել էր այդ բոլոր նամակները պահպանել և կցել դատական գործին՝ որպես զրպարտություն ու փոխհատուցում ստանալ:

Լապշինն իր էջում նաև գրել էր, որ իրեն մտահոգել է մարդկանց այն քանակը, ովքեր բացեիբաց արտահայտվել են տղամարդկանց միջև հարաբերությունների մասին: Վերջինս, սակայն, միշտ կարծել է, որ Կովկասի ժողովուրդները պակաս ազատամիտ են այդ հարցերում, նույնիսկ՝ առավել քան պահպանողական: Չնայած կարծում է, որ նման բովանդակությամբ մեղադրանքներն ավելի շատ արվել են իրեն ստորացնելու նպատակով:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan