Երևան, 26.Ապրիլ.2018,
--
:
--
,

ԵՄ–Հայաստան համաձայնագիր. կթուլանա՞ ռուսական ազդեցությունը մեր երկրի վրա


Մեր հյուրն է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, եթե ստորագրվի Հայաստան–Եվրամիություն համաձայնագիրը, այն մեր երկրի ինքնիշխանության դիվերսիֆիկացիայի առումով արդյունք կտա՞:

– Դա կախված կլինի նրանից, թե համաձայնագրի դրույթներն ինչպե՞ս կկիրառվեն ՀՀ տարածքում ՀՀ իշխանությունների կողմից: Եթե Եվրամիության կողմից լինի իրական ուշադրություն այդ համաձայնագրի բոլոր կետերի կիրառման վերաբերյալ, և ՀՀ իշխանություններն էլ դրանք իրականություն դարձնեն, ապա դա օբյեկտիվորեն կհանգեցնի մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ կոմպլիմենտարիզմի սկզբունքների վերականգնմանը: Կամ որ նույնն է՝ բազմավեկտորության վերականգնմանը:
Որովհետև համաձայնագրի մեջ կան բազմաթիվ կետեր, որոնք նպաստում են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը: Իսկ ժողովրդավարական քաղաքական համակարգը ստիպում է, որպեսզի տնտեսությունը ևս դառնա ժողովրդավարական:
Ժողովրդավարական տնտեսությունն էլ ձգտում է ժողովրդավարական տնտեսության կամ նմանատիպ տնտեսական համակարգերի: Մեր դեպքում արդեն՝ դեպի Եվրամիություն, ԱՄՆ, Կանադա և այլն: Սա էլ, բնականաբար, ազդում է արտաքին քաղաքականության վրա, քանզի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է:
Այնպես որ, եթե ՀՀ իշխանությունները համաձայնագրի կետերը հարյուր տոկոսով կյանքի կոչեն, ապա, այո՛, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բազմաուղղվածությունը վերականգնվելու է:

– Իսկ մեր իշխանությունները շահագրգռված կլինե՞ն, որպեսզի բոլոր կետերն իրականություն դարձնեն:

– Ոչ: Եթե համաձայնագրի բոլոր կետերն իրականացնեն, դա կվտանգի իրենց իշխանությանը: Որովհետև իրենց իշխանությունը հենված է ոչ ժողովրդավարական սկզբունքների վրա: Մասնավորապես՝ ընտրությունների ժամանակ գումարներ են բաժանում և այդ ճանապարհով գալիս են իշխանության:
Իսկ գումարներ բաժանում են նրանք, ովքեր ունեն տնտեսական մենաշնորհներ կամ նրանք, ովքեր, լինելով պետական պաշտոնյաներ, նաև զբաղվում են բիզնեսով: Այսինքն՝ տնտեսության այն հատվածն է այս իշխանության հիմքը, որը դեմ է նույն այդ տնտեսության մեջ ժողովրդավարական սկզբունքների ներդրմանը: Իսկ քանի որ իշխանությունն էլ այդ տնտեսությունից է սերվել, ապա ընդհանրապես շահագրգռված չի լինի, որպեսզի համաձայնագրի կետերն ամբողջությամբ իրականացվեն: Պարզապես կանեն շղարշային իրականացում, այն է՝ ցույց կտան, որ օրենքներ են ընդունում, փոփոխություններ են կատարում, բայց այդպես էլ մինչև վերջ չեն գնա:
Եվ այս հարցում է կարևորվում Եվրամիության դիրքորոշումը. նա կբավարարվի՞ մեր իշխանության շղարշային գործողություններով, թե խստորեն կմոտենա համաձայնագրի դրույթների իրականացմանը:

– Եթե այդպես է, ապա մեծ հաշվով մեր իշխանությունների ինչի՞ն էր պետք այս համաձայնագիրը:

– Քաղաքական էժանագին փիառը միշտ շատ մեծ տեղ է զբաղեցնում ՀՀ իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Եվ այս համաձայնագիրը ևս, ամենայն հավանականությամբ, կփորձեն որպես փիառ օգտագործել: Թե՝ մենք «և…, և…»–ի կողմնակիցներ ենք, մենք միայն ԵՏՄ–ից կախված չենք, նաև հարաբերություններ ենք զարգացնում այլ համակարգերի հետ և այլն, և այլն:
Ի՞նչ է՝ գործող նախագահը չի՞ ցանկանա փիառ անել այս համաձայնագրի միջոցով՝ գնալ Եվրամիության երկրներ, նստել նրանց ղեկավարների հետ ընդհանուր սեղանի շուրջ, ցույց տալ, որ ինքը ծանրակշիռ քաղաքական գործիչ է…
Ընդհանրապես փիառը բոլոր երկրների, և հատկապես Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, բավականին կարևոր տեղ է զբաղեցնում՝ փոխարինելով անհրաժեշտ հիմնական աշխատանքներին:

– Եթե ստորագրվի այս համաձայնագիրը, ապա Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը ինչ–որ չափով կարո՞ղ է նվազել:

– Կրկին կախված է կիրառման չափից: Եթե համաձայնագիրն ամբողջովին կիրառվի, ապա, այո՛, Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրի վրա սահմանափակվելու է: Նաև սահմանափակվելու է Հայաստանի ներքին կյանքի վրա եղած ռուսական ազդեցությունը:
Եվ այստեղ կա մի էական հանգամանք. բանն այն է, որ Ռուսաստանը հայ հասարակության մեջ ռուսամետ զանգված չունի:
Իհարկե, արևմտամետ զանգվածը կազմակերպված չէ: Բայց արևմտամետ գաղափարները հիմնականում տարածված են երիտասարդների շրջանում և դրանք բավականին ամուր հիմքեր ունեն նրանց աշխարհայացքում: Եվ եթե պայմանագիրն իրականություն դառնա, ապա արևմտամետ այս զանգվածն իր ձեռքին նաև գործիքներ կունենա, որպեսզի ինքնակազմակերպվի և պաշտպանի սեփական շահերը: Այդ ճանապարհով նաև կուժեղանան Հայաստան–արևմուտք հարաբերությունները:
Այս ամենը հրաշալի հասկանում են Ռուսաստանում, և դա է պատճառը, որ այդքան էլ ոգևորված չեն մեր երկրի կողմից տվյալ համաձայնագրի կնքմամբ: Որովհետև գիտեն, որ արևմտամետ այդ զանգվածն է կամաց–կամաց դառնալու դոմինանտ Հայաստանի պետական, քաղաքական և տնտեսական համակարգերում: Եվ աստիճանաբար Հայաստանը էլ ավելի են թեքելու դեպի արևմուտք:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Դիմակավորվածները լրագրողներին վնասել են հարվածելով քարերով և էլեկտրաշոկով. Գնդապետ Օսիպյանը պնդում է, թե էլեկտրաշոկ միայն ոստիկանությունն ունի Թույլ չենք տալու գողանալ ժողովրդի հաղթանակը. «Դուխով»՝ «Մերժի՛ր Սերժի Կարենին» ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan