Yerevan, 23.November.2017,
--
:
--
,

Սերժ Սարգսյանը հակված չէ զիջել վարչապետի պաշտոնը. ինտրի՞գ, թե քաղաքական բլեֆ


2018 թ.–ից հետո վարչապետի թեկնածուի հարցը շարունակում է օրակարգում մնալ:
Մի կողմից չի բացառվում, որ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև վարչապետի պաշտոնի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ անգամ վարչապետի երրորդ թեկնածու կարող է հայտնվել:

Վերլուծական շրջանակներում կարծիքներն այս առումով ևս միանշանակ չեն: Գնահատելով ներքաղաքական իրավիճակը՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը կարծիք հայտնեց, թե վարչապետի երրորդ թեկնածու դժվար թե հայտնվի:

«Իսկ եթե հայտնվի, ապա միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյան–Կարեն Կարապետյան, այսպես ասած, պայքարի արդյունքում ոչ ոք չկարողանա հաղթել: Այդ դեպքում միջանկյալ լուծում կմտածեն, ըստ որի՝ վարչապետ կլինի երրորդ անձը: Բայց այս պահին այդ հավանականությունը, համենայն դեպս, քիչ է: Շեշտադրումը հիմնականում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու վրա է դրված: Կարեն Կարապետյանն էլ է իրեն վարչապետ տեսնում: Բայց ընդհանուր առմամբ՝ մինչև 2018 թ. ապրիլ իրենց պայքարն ընթանալու է: Կ. Կարապետյանը փորձելու է իր տեղն ունենալ մրցավազքում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Արմեն Գրիգորյանն այնքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Ս. Սարգսյանի և Կ. Կարապետյանի միջև վարչապետի պաշտոնի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
«Կարծում եմ՝ վարչապետի պաշտոնի շուրջ ինտրիգը մնում է: Հասկանալի է՝ Սահմանադրությունը փոխվել է միայն մեկ նպատակով, որ Ս. Սարգսյանը վարչապետ դառնա: Պարզապես անցած տարի «Սասնա ծռերի» գործողության արդյունքում խորը ճգնաժամ էր ստեղծվել և Ս. Սարգսյանը ճգնաժամից դուրս գալու իրավիճակային որոշում էր կայացրել: Այդ ժամանակ նա որոշակիորեն համաձայնություն էր ձեռք բերել Կ. Կարապետյանի վարչապետ դառնալու հնարավորության վերաբերյալ: Բայց հետագայում իր դիրքերն ամրապնդեց: Խորհրդարանական ընտրություններով և ընտրակեղծիքներով ապահովվեց ՀՀԿ–ի հաղթանակը: Սերժ Սարգսյանն այս պահին հակված չէ վարչապետի պաշտոնը զիջել Կարեն Կարապետյանին և այդ միտումը շարունակվում է: Իսկ Կ. Կարապետյանն ասել է, որ ուզում է 2018 թ.–ից հետո վարչապետ դառնալ: Նա փորձում է քայլեր կատարել, որ նպատակին հասնի»,–ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս առումով ինտրիգը մինչև ապրիլ շարունակվելու է:

«Ըստ իս՝ վերջնական համաձայնություն չկա, թե ինչ որոշում է լինելու: Սերժ Սարգսյանն էլ չի կարողանում պատկերացնել: Տեսեք՝ ՀՀ–ի ներդրումները պակասել են, պետական պարտքը շարունակում է աճել, և տնտեսական մի շարք բացասական տենդենցներ կան, որոնք Սերժ Սարգսյանը չի կարող լուծել»,– նկատեց նա:

Ի տարբերություն Արմեն Գրիգորյանի՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ վարչապետի թեկնածուի վեճ չկա, ավելին՝ ըստ նրա թեկնածու էլ չկա:

«Միակ թեկնածուն Ս. Սարգսյանն է: Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, վարչապետ է լինելու ներկա նախագահը: Մնացածն անիմաստ խոսակցություններ են՝ քաղաքական տեխնոլոգիա՝ հայկական ձևով: Այդ ամենը քաղաքական խաղ ու բլեֆ է: Մեր իրականության մեջ այսպիսի խաղեր շատ են լինում: Ընտրությունները ասվածի վառ օրինակն են: 10 հոգի են առաջադրում, նախապես իմանալով, թե ով է հաղթելու: Ամբողջ կառավարումը փոխեց, որ ուրի՞շը նստի աթոռին»,–  նշեց քաղաքագետը:


Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan