Երևան, 19.Հուլիս.2018,
--
:
--
,

Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով

530 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքագրվել կանադահայ համայնքի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են նվիրատվությանը։ Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։ Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։

Ինչպես «տեղեկացրին հիմնադրամից, միջոցառումը նվիրված էր Կանադայի 150 եւ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակին։

Խոսքով հանդես եկավ նաեւ Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանը, ով կարեւորեց Հիմնադրամի դերն անկախ Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում։

Տորոտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը մանրամասնորեն ներկայացրեց իրականացված վերջին 12 ծրագրերը, նշելով, որ այս 25 տարիների ընթացքում ընդհանուրը 72 ծրագիր է կյանքի կոչվել տորոնտոհայերի հանգանակություններով։ Վերջին ձեռնարկներն են՝ դպրոցի կառուցում Ուխտասար համայնքում, շտապ օգնության մեքենայի նվիրաբերում եւ ջրամատակարարման ապահովում Դադիվանք համայնքին, չորս բնակելի տան կառուցում Ճարտարում, Ուխտաձորում, Կուսապատում, Լուսաձորում, սանհանգույցների կառուցում Շուշիի, Ամարասի եւ Դադիվանքի վանական համալիրներին կից, Կյանքի կենտրոնի կառուցում Խնձորիստան համայնքում եւ բացօթյա մարզահրապարակի կառուցում Նալբանդյան համայնքի դպրոցի համար, որը վերանորոգվել եւ մասնակիորեն վերակառուցվել է տորոնտոհայ բարերարներ Պերճուհի եւ Արմեն Նալպանտեանների հովանավորությամբ 2016 թվականին։ Ներկայացվեցին նաեւ ընթացիկ ձեռնարկներն ու 2018 թվականի «Ջուրը կյանք է» խորագրով ծրագիրը՝ ոռոգման ջրի ապահովումը գյուղական համայնքներին։ Կարեւորագույն այս ծրագիրը ներառում է խորքային հորերի հորատում, էլեկտրական պոմպակայանի եւ ջրատարների կառուցում, որոնց միջոցով հնարավոր կլինի ոռոգման ջուրը հասցնել բազմազավակ ընտանիքների տնամերձ հողակտորներ՝ մշակելի դարձնելով դրանք։

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ միջոցառումներ՝ գումար հավաքագրելու համար։ Կանադահայերի հավաքագրած 530 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերվելու է նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոնին։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։

loading...
Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan