Երևան, 24.Ապրիլ.2018,
--
:
--
,
Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Փաշինյան. Պետք է արձանագրենք, թե ինչ կոնկրետ քայլերով ենք երաշխավորելու հաղթանակի դե յուրե արձանագրումը (տեսանյութ) Ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից. Կարեն Կարապետյան Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Բերման ենթարկվածների իրավունքները մասսայականորեն խախտվել են Հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը.ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշամալիրից Լևոն Շիրինյան. «Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է» Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը» Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին

«Տաշիր» ընկերությունների խումբն ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում կկատարի Հայաստանի էներգետիկ ոլորտում

 




«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ պատրաստվում է առաջիկա տարիներին ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում: Այս մասին հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը ընկերությունների խմբի կատարած աշխատանքների ու առաջիկա ծրագրերի ազդարարմանն ուղղված հանդիսավոր միջոցառման ժամանակ: «Ներդրումների ծրագիրը ներառում է երկու ուղղություն` բաշխիչ ցանցեր ու էներգիայի արտադրության ոլորտ»,- ասաց Կարեն Դարբինյանը:

Նրա խոսքով` հիդրոէներգետիկայի ոլորտում կարևորագույն ներդրումը «Շնող» ՀԷԿ-ի կառուցումն է, նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար:  «Առաջիկա տարիներին շուրջ 900 միլիոն դոլար էլ կուղղվի «Հայաստանի բաշխիչ ցանցերում» էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների վերակառուցմանն ու էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ներդրմանը»,-նշեց Կարեն Դարբինյանը:

Նա նկատեց, որ չնայած «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ՓԲԸ-ի գրանցած ֆինանսատնտեսական էական հաջողություններին` ընկերության հիմնական միջոցները 85 և ավելի տոկոսով մաշվածություն ունեն և արդիականացման անհրաժեշտություն կա: Կարեն Դարբինյանի խոսքով` կատարվելիք աշխատանքներից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային բարձր չափանիշներին: 

«Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1990-ական թվականներին և ներդրումային ծրագրեր է իրականացնում շինարարության, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում: Աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 45 հազար մարդ:

 

loading...
Մեծ եղեռնը պարտավորեցնում է անել հնարավորը պետականության զորացման ուղղությամբ. Բակո Սահակյան Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Փաշինյան. Պետք է արձանագրենք, թե ինչ կոնկրետ քայլերով ենք երաշխավորելու հաղթանակի դե յուրե արձանագրումը (տեսանյութ) Ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից. Կարեն Կարապետյան Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Բերման ենթարկվածների իրավունքները մասսայականորեն խախտվել են Հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը.ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշամալիրից Վիգեն Խաչատրյան. «Շատ կարևոր է, որ իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը» Լևոն Շիրինյան. «Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է» Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը» Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը «Հայաստանի ժամանակակից պատմութեան մէջ նոր էջ մը կը բացուի» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող եւ վնասվել 3 ավտոմեքենա
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan