Երևան, 26.Ապրիլ.2018,
--
:
--
,

Թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում «Լավ» կուսակցության հիմնադիր հայ անդամներն են

 



Թուրքիայի քաղաքական ասպարեզում հայտնված նոր՝ «Լավ» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին պաշտպանության նախարար Մերալ Աքշեներն է,  լուրջ հայտ է ներկայացնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեջլիս մտնելու համար: Շատերն այս կուսակցությանը միանալու նպատակով լքել են «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերը:

Թուրքական լրատվամիջոցները վերջին օրերին անդրադառնում են այն տեղեկատվությանը, որ կուսակցության հիմնադիր անդամների շարքում երկու հայ կա:

Նրանցից մեկը «Լավ» կուսակցության հիմնադիր խորհրդի անդամ Էլմաս Կիրակոսն է: Տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա ասել էր. «Ես գնում եմ եկեղեցի, գիտեմ իմ Աստծուն: Ես հայ եմ և երբեք չեմ թաքցնի ինքնությունս: Թուրքիայի քաղաքացի եմ, սակայն ազգությունս հայ է»:

Թուրքական ԶԼՄ-ները հատկապես ուշադրություն են դարձրել կուսակցության մյուս հիմնադիր անդամի հայկական ծագման վրա՝ նշելով, որ նրա ազգային պատկանելությունը փորձ է արվել թաքցնել: Համաձայն թուրքական ԶԼՄ-ների հրապարակումների՝ հայկական ծագում ունի կուսակցության փոխնախագահ Թայլան Յըլդըզը, ով աշխատել է Google-ում և հայտնի է որպես Google-ի «հանճարեղ զավակ»: Նա կուսակցության տեղեկատվության և տեխնոլոգիաների հարցերով պատասխանատուն է:

Հայտնի թուրք կին քաղաքական գործիչ Մերալ Աքշեները, ով ակնկալվում է, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում լինելու է Էրդողանի հիմնական մրցակիցը, հոկտեմբերի 25-ին ներկայացրել էր իր հիմնած նոր կուսակցությունը, դրա գաղափարախոսությունն ու նպատակները:

Աքշեները որպես կուսակցության հիմնական նպատակ նշել է, որ պետք է պահպանել հանրապետության հիմնադրման փիլիսոփայությունը, սակայն քայլել ժամանակին համընթաց, ապահովել հավասար հնարավորություններ բոլորի համար, պահպանել սեփականության իրավունքը, հարգել դավանանքի և խոսքի ազատությունը, հասնել արդար ու անկողմնակալ դատական համակարգի, պայքարել կաշառակերության դեմ:

loading...
Ալկոհոլի գործածումը՝ քաղցկեղի պատճառ Պուտինի գործունեության հավանության վարկանիշը գերազանցել Է 80 տոկոսը «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա». ուղիղ հեռարձակում Շառլ Ազնավուրին հիվանդանոց են տեղափոխել Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Իռլանդացի գիտնականները մենինգիտի հայտնաբերման Էքսպրես-թեստ են ստեղծել Հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության շրջանակներում՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ. նախագահը խորհրդակցություններ է անցկացրել Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Սթափվե՛ք, տղե՛րք. ՀՀ ոստիկանապետի ուղերձը ՀՀ և ՌԴ նախագահները հեռախոսազրույցում է անդրադարձել են Հայաստանում ստեղծված իրավիճակին Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական ֆրակցիայի պատգամավորներին Եվրոպայի՝ 16-ից ցածր տարիքի բնակիչներին կարգելեն օգտվել WhatsApp-ից Հայ մարզիկը Ստամբուլում դարձել է կարատեի WSF վարկածով աշխարհի չեմպիոն «Ելքը» կողմնորոշվել է վարչապետի թեկնածուի հարցում, սակայն անհրաժեշտ ձայների հարցը մնում է անորոշ Կարեն Կարապետյանը ևս հերքում է իր հրաժարականի լուրերը Արթուր Աբրահամը նախապատրաստվում է առաջիկա մենամարտին Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ ՌԴ-ն Հայաստանում մոտ ապագայում կոնսենսուսային լուծման հույս ունի. Պեսկով Տավուշի մարզի Կողբ համայնքի ավագանին միացավ համաժողովրդական շարժմանը ԶՈւ-երի կառավարման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց օրակարգում չկա. Վահրամ Բաղդասարյան Քաղտեխնոլոգը Հայաստանում ստարտային դիրքավորման գործընթաց է տեսնում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan